19:52 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
112 0 0

Հանցագործները բացել են աշխատասենյակներից մեկի պատուհանը, մտել ներս ու գողացել դրամարկղը:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանում թալանել են Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։

Ըստ հաղորդագրության` երեկ՝ հուլիսի 13-ի գիշերը, ժամը 04։30-ի սահմանում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկի պատուհանը, մտել ներս ու գողացել դրամարկղը:

Կայքի տեղեկություններով` գողացված դրամարկղում եղել է շուրջ կես միլիոն դրամ:

Կատարվածի մասին ոստիկանություն է ահազանգել «ՍԱՍ Գրուպ» ընկերության իրավաբան Շավարշ Փ.-ն:

Երևանում թալանել են դատավորի բնակարանը

Ոստիկանությունը անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և դրամարկղն ու այնտեղ եղած գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Երևանի «Թումո» կենտրոնի մոտ ծառից մարդ է կախվել

թեգերը:
Ոստիկանություն, գողություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ