14:41 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են «Nissan March», «Opel Astra G» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հուլիսի 17-ին, ժամը 20։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Ե․ Մ․, ծնված 1984 թ.) և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ (ծնված 2014 թ.), Դ․ (ծնված 2014 թ.) և Ս․ (ծնված 2012 թ.) Հ․-երը հոսպիտալացվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ վարորդ Ե․ Մ․-ն՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: «Nissan March» ավտոմեքենայի վարորդ Դ. Գ․-ն հոսպիտալացվել է Երևանի «Իզմիրլյան» ԲԿ:

Ըստ թեմայի

Սարսափելի վթար Երասխի ճանապարհին. 1 պայմանագրային զինծառայող մահացել է, 5–ը վիրավոր են
Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհերից երկուսին գտել են դրսում, մեկին` ավտոմեքենայի մեջ
Արարատցի երիտասարդները վթարի են ենթարկվել Արցախում. առնվազն 5-ը եղել են ոչ սթափ վիճակում
թեգերը:
Տուժածներ, Հայաստան, երեխա, ավտովթար

Գլխավոր թեմաներ