10:40 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
632 0 0

Ըստ նախնական տեղեկությունների՝ հանգստացողներից մեկը կնոջը ոչ միտումնավոր գցել է լողավազանի մեջ, ինչի հետևանքով էլ նրա ինքնազգացողությունը վատացել է:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik․ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 15:30-ի սահմանում Երևանի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն հանգստանալիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող «Գետափ» հանգստյան գոտում, երբ հանգստացողներց մեկը ոչ միտումնավոր նրան հրել, գցել է լողավազանի մեջ։ Կնոջ ինքնազգացողությունը վատացել է:

Ժամը 17:40-ի սահմանում ոստիկանության Կոտայքի բաժինը «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ:

Արարատցի երիտասարդները վթարի են ենթարկվել Արցախում. առնվազն 5-ը եղել են ոչ սթափ վիճակում

Shamshyan.com-ի հետ զրույցում «Գետափ» հանգստյան գոտու մոտ հավաքված քաղաքացիները պատմել են, որ շտապօգնությունը շատ արագ տեղ է հասել, երբ կնոջը ավտոմեքենա տեղափոխելիս են եղել, նա անգիտակից ու ծայրահեղ ծանր վիճակում է եղել, բայց ոչ մահացած։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Երևանում պատշգամբը պոկվել է, մարդիկ ընկել են. ՌԴ քաղաքացին հիվանդանոցում մահացել է

թեգերը:
Մահ, լողավազան, Կին, Հայաստան

Գլխավոր թեմաներ