02:24 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
518 0 0

«Լեքսուսի» վարորդն իր մոտ գտնվող ատրճանակով երկու անգամ կրակել է «Օպելի» ուղղությամբ՝ վնասելով մեքենայի շարժիչի ծածկը, ապա մեծ արագությամբ հեռացել դեպքի վայրից:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. 2021 թվականի հուլիսի 19-ին`ժամը 16:50-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Դավիթ Բեկ փողոցով դեպի Արցախի փողոց ուղևորվելու ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ատրճանակից իր ուղղությամբ կրակոցներ է արձակել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան,«Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետևից ձայնային ազդանշաններով և լուսարձակները թարթելով, ճանապարհ է խնդրել, ինչին ի պատասխան՝ «Օպելի» վարորդը զիջել է ճանապարհը, այնուհետև «Լեքսուսը» դուրս է եկել ճանապարհն իրեն զիջած ավտոմեքենայի դիմաց, որի պատճառով երկու ավտոմեքենաներն էլ արգելակել են ճանապարհի աջակողմյան հատվածում, իսկ «Լեքսուսի» վարորդն իր մոտ գտնվող ատրճանակով երկու անգամ կրակել է «Օպելի» ուղղությամբ՝ վնասելով մեքենայի շարժիչի ծածկը, ապա մեծ արագությամբ հեռացել դեպքի վայրից:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ), որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի գիշերային կրակոցների մասին

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

Կրակոցներ Ալավերդի քաղաքում. պատճառ չի եղել
Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել
Հրազենային, կտրած-ծակած վերքեր. մանրամասներ են հայտնի Ամիրյանում հնչած կրակոցների դեպքից
թեգերը:
Երևան, ավտոմեքենա, կրակոց

Գլխավոր թեմաներ