22:37 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հուլիսի 21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկն ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Կոտայքում մեքենան գլորվել է ձորը, վարորդի դին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները

Ըստ տեղորոշման կոորդինատների պարզվել է, որ արշավախումբը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում՝ մոտ 3300 մ բարձրության վրա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարների ուղեկցությամբ արշավախմբի անդամներն անվնաս իջել են Արագածից։

Ըստ թեմայի

Վթար Կոտայքի մարզում. կա 7 վիրավոր, վարորդներից բացի բոլորն անչափահասներ են
ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կա զոհ
ՃՏՊ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ. 28-ամյա ուղևորը մահացել է
թեգերը:
Արագած, լեռ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ