13:52 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
187 0 0

Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխվիվայր շրջվել։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 01։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Արցախ Քարդաշյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխվիվայր շրջվել»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով Ա․ Քարդաշյանը տեղում մահացել է։

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Սարսափելի վթար Երասխի ճանապարհին. 1 պայմանագրային զինծառայող մահացել է, 5–ը վիրավոր են

Ըստ թեմայի

Արարատցի երիտասարդները վթարի են ենթարկվել Արցախում. առնվազն 5-ը եղել են ոչ սթափ վիճակում
Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի զոհը հայտնի սողունաբան է
Գիշերվանից որոնում էին. 55-ամյա տղամարդու դին գտել են ձորում՝ վթարված մեքենայի մեջ
թեգերը:
վարորդ, Մահ, Սևան, ավտովթար, վթար

Գլխավոր թեմաներ