00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցում. Ամերիկայի և Եվրոպայի ԶԼՄ–ները կախում ունեն քաղաքական գործիչներից և խոշոր բիզնեսից

Բաժանորդագրվել
Ըստ հարցման` եվրոպացիների և ԱՄՆ–ի բնակիչների մեծամասնությունը կարծում է, որ իրենց երկրների ԶԼՄ–ներ կողմնակալ գնահատական են տալիս միջազգային և ներքին իրադարձություններին

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի– Sputnik. «Sputnik. Կարծիք» հարցման մասնակիցների մեծ մասը (56%) համոզված է, որ իրենց երկրների ԶԼՄ–ները գտնվում են քաղաքական գործիչների և խոշոր բիզնեսի ազդեցության տակ, ինչն ազդում է տեղեկատվության տրամադրման անկողմնակալության վրա։ Այս մասին հայտնում է Sputnik–ի մամուլի ծառայությունը` ներկայացնելով նոր հարցման արդյունքները, որն անցկացվել է ԱՄՆ–ում և Եվրոպայի երկրներում ICM Research բրիտանական գործակալության կողմից Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համար։

Պատասխանելով «Ձեր կարծիքով` ձեր երկրների հայտնի ԶԼՄ–ներն օբյեկտի՞վ են լուսաբանում միջազգային և ներքին իրադարձությունները, թե՞ ԶԼՄ–ները գտնվում են քաղաքական գործիչների և խոշոր բիզնեսի ազդեցության տակ» հարցին` իտալացիների (75%),  իսպանացիների (69%) և ֆրանսիացիների (60%) ճնշող մեծամասնությունը պատասխանել է, որ կասկածում է իրենց երկրների հայտնի ԶԼՄ–ների օբյեկտիվության հարցում։

Ամերիկացիների կեսից ավելին (53%), գերմանացիների գրեթե կեսը (49%) ևս վստահ են, որ քաղաքական գործիչներն ու խոշոր բիզնեսն ազդում են ԶԼՄ–ներում տեղեկատվության լուսաբանման օբյեկտիվության վրա։

Մեծ Բրիտանիայում (43%) ամենաքիչն են կասկածում ԶԼՄ–ների օբյեկտիվության հարցում, սակայն այստեղ ավելի բարձր է այն մարդկանց տոկոսը, ովքեր չեն կարողացել պատասխանել հարցին (24%)։

Հարցումն անցկացրել է ICM Research ընկերությունը Sputnik լրատվական գործակալության համար 2015թ.–ի մայիսի 1–4–ը։

Հարցմանը մասնակցել է 8243 մարդ Մեծ Բրիտանիայում (2005), Ֆրանսիայում (1041), Գերմանիայում (1050), Իսպանիայում (1051), Իտալիայում (1049), ԱՄՆ–ում (2047). Հարցման արդյունքները ներկայացված են ըստ հարցվածների սեռի, տարիքի, բնակության վայրի։

Տվյալների համար վստահության միջակայքն ընդհանուր առմամբ կազմում է +/- 3,1%` 95 տոկոսանոց վստահության հավանականության դեպքում։

«Sputnik. Կարծիք» հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող միջազգային նախագիծը մեկնարկել է 2015թ.–ի հունվարին։ Գործընկերը ICM Research հայտնի բրիտանական հետազոտական ընկերությունն է։

«Sputnik. Կարծիք» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հանրային կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի երկրներում և ԱՄՆ–ում առավել ակտուալ սոցիալական և քաղաքական հարցերի շուրջ։

Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն մասնաճյուղերով։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։

Լրահոս
0