00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բախումների իրական ու կեղծ պատկերը

Բաժանորդագրվել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է լարված մնալ: ԼՂՀ ՊԲ-ի հաղորդումների համաձայն` Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցվում է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Ավելի քան 2 օր շարունակվող մարտական գործողությունների հետևանքով երկու կողմերի կորուստների մասին տեղեկությունները կցկտուր են

ԼՂՀ ՊԲ-ի տվյալներով, միայն Թալիշի հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ, ևս 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ այսօր ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` «Գրադ» տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ:: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր, հայկական կողմի պաշտոնական հայտարարություններով, ադրբեջանական բանակը կորցրել է 15 տանկ, 6-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա և 3 անօդաչու թռչող սարք: Ադրբեջանական կողմը պաշտոնապես ընդունել է միայն 1 ռազմական ուղղաթիռի և 1 տանկի կործանման փաստը:

Ղարաբաղի պաշտպանության բանակը, պաշտոնական տվյալներով, կորցրել է միայն 1 տանկ:

Ինչ վերաբերում է մարդկային կորուստներին ու վիրավորներին, պաշտոնական վերջին տվյալներով, որոնք երեկ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայկական կողմն ունի 18 զոհ, շուրջ 35 վիրավոր: Վիրավորներից 7-ը, պաշտոնական տվյալներով, խաղաղ բնակիչներ են, որոնց թվում 2 երեխա կա: Զոհվածներից հայտնի է միայն դպրոցի բակում արկի պայթյունից մահացած 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի անունը:

Վիրավոր զինծառայողների մասին միակ տեղեկությունը, որը պաշտոնապես հաստատվել է, վերաբերում է Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող 10 զինվորներին:

Ադրբեջանական կողմը, հայկական պաշտոնական հայտարարություններով, 200 մարդկային կորուստ է կրել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է միայն 12 մահացածների փաստը:

Այդուհանդերձ, ԼՂ պաշտպանության բանակը երեկ լուսանկարներ էր հրապարակել, որոնց համաձայն, ադրբեջանական զինուժի մարդկային կորուստները գերազանցում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների հաստատած տվյալները:

Այսպես, կործանված ադրբեջանական ուղղաթիռի մոտ երևում են ուղղաթիռի անձնակազմի 2 անդամների կիսաայրված դիակները: Բացի այդ, ԼՂՀ ՊԲ-ն նկարահանել և հրապարակել էր նաև շփման գծի չեզոք գոտու հատվածում ադրբեջանական զինուժի նահանջից հետո թողնված 11 զոհի դիակների լուսանկարները:

Այսօր Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեց նաև 2 զոհված խաղաղ բնակչի և 10 վիրավորի մասին:

 

Լրահոս
0