23:33 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ինֆոգրաֆիկա

Որքա՞ն գումար է աշխատում Հայաստանը

Ստանալ կարճ հղումը
10102
Որքա՞ն գումար է աշխատում Հայաստանը
© Sputnik / Արաքս Սարգսյան

Sputnik Արմենիա պորտալը վերլուծել է Հայաստանում աշխատավարձերի մակարդակը և պարզել, թե աշխատանք գտնելը որ բնագավառներում է ավելի հեշտ։ Որտեղ կան թափուր աշխատատեղեր։

Հայաստանի զբաղվածության պետական գործակալությունում համոզված են, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը, ինչպես նաև աշխատավարձերը, հավասարաչափ չեն բաշխված։

Երևանում ամենապահանջվածը վաճառողները, մատուցողները, մեքենա նորոգողները, վարսավիրները (կոսմետոլոգներ և դիմահարդարներ), խոհարարները, հացթուխները, դեղագործները, ինչպես նաև հեռախոսային օպերատորներն են։

Ավելի քիչ, սակայն նույնպես պահանջված են վարորդները, բանվորներն ու արհեստավորները (մասնավորապես` դերձակները)։ Կա նաև ծրագրավորողների պահանջարկ։

Հայաստանի մարզերում պահանջված են բժիշկները, ուսուցիչները, հաշվապահները, ինչպես նաև այլ աշխատանք կատարող մարդիկ` առանց բարձրագույն կրթության։

Հայտարարված թափուր աշխատատեղերի ցանկում նշված են նաև ապահովագրության, գովազդի մասնագետները, կահույքագործները, էլեկտրիկները և նույնիսկ հովիվները։

Այլ ինֆոգրաֆիկաներ

Գլխավոր թեմաներ