12:48 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Ինֆոգրաֆիկա

Հրդեհային անվտանգության կանոնները

Ստանալ կարճ հղումը
609 0 0
Հրդեհային անվտանգության կանոնները
© Sputnik / Shushanik Sargsyan

Բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցներին կարող եք ծանոթանալ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

Բարձր ջերմաստիճանի պատճառով մեծանում է հրդեհների առաջացման վտանգը

Ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար: Քանի որ բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը, ապա անխուսափելիորեն ազդում են նաև մարդկանց առողջության վրա` վնասելով շնչառական օրգանները և արյան շրջանառության համակարգը:

Գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ` անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Իշխանության հիերարխիան Հայաստանում
    Last update: 00:10 02.03.2021
    00:10 02.03.2021

    Իշխանության հիերարխիան Հայաստանում

    Այս օրերին իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։

    167
  • Հրթիռային համակարգ «Իսկանդեր-Է»
    Last update: 16:25 26.02.2021
    16:25 26.02.2021

    Ի՞նչ հնարավորություններ ունի «Իսկանդերը»

    Հայաստանը մինչև 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» համակարգեր ունի: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից այդ համալիրների մասին անզգույշ ասված խոսքը մեծ աղմուկ է բարձրացել: Թե ինչ զենք է «Իսկանդերը», ներկայացնում է մեր ինֆոգրաֆիկան։

    961
  • Որ բնակավայրերն են դարձել սահմանամերձ Հայաստանում
    Last update: 12:39 16.02.2021
    12:39 16.02.2021

    Հայաստանի ո՞ր համայնքներն են սահմանամերձ դարձել

    44-օրյա պատերազմից հետո Արցախի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի հետևանքով նոր սահմաններ ի հայտ եկան, Հայաստանի համայնքներից 39–ն էլ սահմանամերձ դարձան։

    400
  • Ինչից է առաջանում երկրաշարժը
    Last update: 22:23 13.02.2021
    22:23 13.02.2021

    Ինչից է առաջանում երկրաշարժը

    Երկրաշարժն ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբի` բնական և տեխնածին։

    1165

Գլխավոր թեմաներ