08:23 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
Ինֆոգրաֆիկա

Սրճարանների ապամոնտաժումից առաջ և հետո. ի՞նչ տեսք կունենա օպերայի հարակից տարածքը

Ստանալ կարճ հղումը
388 0 0
Ինչ տեսք կունենա օպերայի հրապարակը
© Sputnik / Shushanik Sargsyan

Բոլորին հետաքրքիր է, թե վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններից հետո ինչ տեսք կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը։

Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցները մարտի 14–ին բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ էր, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։

Մարդիկ փակել էին Մաշտոց պողոտան և պահանջում էին դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։

Ըստ թեմայի

Բողոքի ակցիա Երևանում. սրճարանների աշխատողները փողոց են փակել. տեսանյութ
Քաղաքապետարանը շարունակում է քանդել օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները
Արթուր Մեսչյանը հիշում է իր մանկության պաղպաղակն ու ափսոսում քանդվող սրճարանի համար
«Պրոցեսը 100 տոկոս իրավական է». Մարությանը՝ սրճարանների ապամոնտաժման մասին
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ հեռացնում են տարածքի կանաչ զանգվածը
Խաչատրյան. «Օպերայի սրճարանների ապամոնտաժումն իրականացվում է երկակի ստանդարտներով»
թեգերը:
Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

Գլխավոր թեմաներ