01:27 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Ինֆոգրաֆիկա

Armenia ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի չվերթ կիրականացնի Երևանով

Ստանալ կարճ հղումը
100 0 0
Armenia ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի չվերթ կիրականացնի Երևանով
© Sputnik / Shushanik Sargsyan

«Արմենիա» ավիաընկերությունը կսկսի Երևան-Մոսկվա-Երևան, Մոսկվա-Երևան-Թբիլիսի-Երևան-Մոսկվա ուղղություններով չվերթեր իրականացնել:

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայի միջոցով կարող եք տեղեկություններ ստանալ թռիչքների տևողության ու տոմսերի մոտավոր գների մասին։

Հիշեցնենք` հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից Ռուսաստանից դեպի Վրաստան փոխադրումներ իրականացնել: ՌԴ ղեկավարը նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսաստանցիների վերադարձը: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահը խորհուրդ է տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան: Հայաստանում կարծիքներ են հնչել, որ սա կարող է լրացուցիչ խթանել ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան:

Հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։

Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

Ըստ թեմայի

Ռուսաստան-Հայաստան ուղղությամբ ավիատոմսերը կթանկանան. ո՞րն է պատճառը
Ինչպես են «Զվարթնոցի» տաքսիստները խաբել օտարերկրացիներին. տեսանյութ
Armenia-ն ազդարարեց, թե ամսի քանիսից է կարելի Մոսկվայից Թբիլիսի տոմսեր գնել
թեգերը:
ինքնաթիռ, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Կառավարությունն էականորեն կբարձրացնի երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող գումարները։
    Last update: 08:59 11.10.2019
    08:59 11.10.2019

    Ծնելիությունը Հայաստանում. ինչպես կօգնի կառավարությունը

    Կառավարությունը 2020 թվականից էականորեն կբարձրացնի երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող գումարները։ Դրանից բացի, երեխայի խնամքի նոր նպաստ կսահմանվի։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան մանրամասն ներկայացնում է նախատեսվող փոփոխությունները։

    83
  • Պետական բյուջեն մինչ «թավշյա հեղափոխությունն» ու դրանից հետո
    Last update: 17:44 07.10.2019
    17:44 07.10.2019

    Պետբյուջեն «թավշյա հեղափոխությունից» առաջ և հետո

    2020 թվականի պետական բյուջեն հանրապետության պատմության մեջ ամենամեծն է։ Թե ինչպես է փոփոխվել Հայաստանի բյուջեն վերջին տարիներին կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։

    213
  • Հայաստանում ապրող տարեցների մասին` թվերով
    Last update: 15:57 01.10.2019
    15:57 01.10.2019

    Կնճռոտ թվեր. քանի աշխատող տարեց կա Հայաստանում

    ՄԱԿ-ի որոշմամբ` 1990 թվականից հոկտեմբերի 1-ը համարվում է Տարեցների միջազգային օր։ Տարեցներին առնչվող նոր ռազմավարությունը կնպաստի նրանց զբաղվածության և ժամանցի կազմակերպմանը։

    156
  • Երևանում անշարժ գույքի գներն աճել են 10.4%-ով
    Last update: 19:03 29.09.2019
    19:03 29.09.2019

    Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա

    Հայաստանում բնակարանների և անհատական տների գները, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2017թ–ից պարբերաբար աճում են, և, ըստ մասնագետների, կշարունակեն աճել։ Երևանում, օրինակ, անշարժ գույքի գներն աճել են 10.4%-ով։

    119

Գլխավոր թեմաներ