13:21 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Ինֆոգրաֆիկա

Աշխատանք ՌԴ–ում. որտե՞ղ կկարողանան աշխատել ՀՀ քաղաքացիները

Ստանալ կարճ հղումը
53410
Ռուսաստանը քվոտաներ է սահմանել միգրանտներին աշխատանքի ընդունելու համար
© Sputnik / Shushanik Sargsyan

Ռուսաստանի Դաշնության կառավարությունն առանձնացրել է այն ոլորտները, որտեղ առաջիկայում միգրանտներին կարգելվի աշխատել, և այն ոլորտները, որտեղ կթույլատրվի աշխատել միայն շատ սահմանափակ թվով մարդկանց։

ՌԴ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է դրվել օրեր առաջ և ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 2020թ.–ի հունվարի 1-ին։ Առաջարկվող նոր քվոտաներով այլ երկրների քաղաքացիներին կարգելվի աշխատել դեղատներում, մանրածախ առևտրի կետերում և շուկաներում։ Էապես կկրճատվի նաև ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի վաճառքի, տրանսպորտի ու գյուղատնտեսության ոլորտներում աշխատող արտասահմանցիների թիվը։

Ավետիսյան. «Աշխատանքային միգրանտների հարցում Հայաստանը չունի հստակ քվոտավորում»

2020թ.–ի համար սահմանված նոր քվոտաներով շինարարության ոլորտում աշխատող միգրանտների թիվը ՌԴ կառավարությունը ևս կտրուկ նվազեցրել է։ Եթե 2019թ.–ին այդ ոլորտում աշխատելու իրավունք էր տրվել 52 075 մարդու, ապա 2020թ.–ի հունվարից` ընդամենը 29 996։

Մարկոսյան. «Հայաստանում գրանցվել է միգրացիայի բացասական ցուցանիշ»

2020թ–ի համար սահմանված քվոտաները Ռուսաստանում երբևէ կիրառված ամենախիստ կարգավորումներն են։ Հաջորդ տարի հունվարի 1-ից ՌԴ–ում աշխատելու իրավունք կունենա այդ երկիր վիզայով ժամանող 104 993 մարդ։ Համեմատության համար նշենք, որ 2019–ին աշխատելու իրավունք էր վերապահվել 144 583 մարդու, 2018-ին` 178 454–ի։

Հայ խոպանչիներն արտոնյալ են. Ռուսաստանը միգրանտներին արգելում է աշխատել որոշ ոլորտներում

Ըստ թեմայի

Որքան է ավելացել հնդիկների թիվը Հայաստանում, և ինչն է նրանց բերում մեր երկիր. տվյալներ
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները
Հայաստանից արտագաղթը 2015թ.-ի համեմատ նվազել է 35 անգամ. Արմեն Գրիգորյան
թեգերը:
աշխատանք, հայ, Ռուսաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Որքան է կազմել միջին աշխատավարձը ԱՊՀ երկրներում 2019-ի երրորդ եռամսյակում
    Last update: 22:40 02.12.2019
    22:40 02.12.2019

    Հայաստանը` ԱՊՀ–ի աշխատավարձերի վարկանիշում

    Sputnik  Արմենիայի պատրաստած ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե որքան է կազմել միջին աշխատավարձը ԱՊՀ երկրներում 2019-ի երրորդ եռամսյակում։

    170
  • Հայաստանի տնտեսական ցուցանիշները
    Last update: 15:39 29.11.2019
    15:39 29.11.2019

    Որքան են ավելացել ՀՀ տնտեսական ցուցանիշները

    Այս տարվա հունվար–հոկտեմբերի ամիսներին Հայաստանի տնտեսական ցուցանիշները դրական դինամիկա են արձանագրել։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել տնտեսական ակտիվության աճը։

    90
  • Facebook-ում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը
    Last update: 17:25 26.11.2019
    17:25 26.11.2019

    Փաշինյանից բացի ովքե՞ր են Facebook-ում ամենաակտիվները

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական կայքերում ակտիվ առաջնորդների տասնյակում է։ «Twiplomacy» միջազգային կայքը հետազոտել է սոցիալական կայքերում պետությունների ղեկավարների և պետական կառույցների էջերի ակտիվությունը և ներկայացրել ամենաակտիվներին։

    73
  • Նվազագույն աշխատավարձի բարձրացման դինամիկան
    Last update: 09:33 20.11.2019
    09:33 20.11.2019

    Որքան է նվազագույն աշխատավարձն ավելացել ՀՀ–ում

    2020 թվականի հունվարի 1-ից երկրում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13 հազար դրամով։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում ներկայացված է վերջին 18 տարում նվազագույն աշխատավարձի փոփոխման դինամիկան։

    211

Գլխավոր թեմաներ