14:43 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Ինֆոգրաֆիկա

Փաշինյանից բացի ովքե՞ր են Facebook-ում ամենաակտիվները

Ստանալ կարճ հղումը
75 0 0
Facebook-ում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը
© Sputnik / Shushanik Sargsyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական կայքերում ակտիվ առաջնորդների տասնյակում է։ «Twiplomacy» միջազգային կայքը հետազոտել է սոցիալական կայքերում պետությունների ղեկավարների և պետական կառույցների էջերի ակտիվությունը և ներկայացրել ամենաակտիվներին։

Կայքի վերլուծության մեջ ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կառավարության գործունեության մասին պատմում է իր հետևորդներին՝ Facebook-ի  ուղիղ եթերների կամ գրառումների միջոցով։

Փաշինյանը Facebook-ում աշխարհի ամենաակտիվ առաջնորդների տասնյակում է

Facebook-ում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, նրան հաջորդում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պաղեստինի ղեկավար Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Յոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքյան էջը, Կամբոջայի ղեկավար Սամդեհ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարքեզը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

թեգերը:
Facebook, առաջնորդ, Նիկոլ Փաշինյան

Այլ ինֆոգրաֆիկաներ

Գլխավոր թեմաներ