03:01 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Ինֆոգրաֆիկա

Պետությունը որքան գումար է ծախսել Ամանորի համար 2014-19 թթ.

Ստանալ կարճ հղումը
116 0 0
Պետությունը որքան գումար է ծախսել Ամանորի համար 2014-19 թթ.
© Sputnik / Shushanik Sargsyan

Այս տարի ամանորյա միջոցառումները բավական երկար կտևեն` 16 օր շարունակ համերգներ կլինեն մայրաքաղաքում։ Սակայն, դրան զուգահեռ, տոնի համար հատկացումներն էլ են ավելացել։

Ամանորի տոնակատարությունների համար այս տարի պետբյուջեից հատկացված գումարի չափն էականորեն ավելացել է։ Եթե նախորդ տարիներին այդ գումարն ավելանում էր 20-40 միլիոնով, ապա այս տարի ավելի քան 100 միլինով է ավելացել` կազմելով՝ 325.797.000 դրամ: Ի դեպ, այդ գումարից 271 միլիոնը կառավարությունն է տրամադրել, 54 միլիոնն էլ ընթացիկ քաղաքային բյուջեով է հատկացված։

Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանը խոստանում է`յուրահատուկ Ամանոր է սպասվում բոլոր նրանց, ովքեր որոշել են այն Երևանում դիմավորել։

Սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ համերգներ են նախատեսվում մայրաքաղաքում։

Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կկայանա աշխարհահռչակ երգիչ Գորան Բրեգովիչի համերգը։

Երևանի կենդանաբանական այգու տոնածառի լույսերը չվառվեցին, բայց երեխաները այն զարդարեցին

թեգերը:
տոնածառ, բյուջե, ծախս, Ամանոր, Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

Գլխավոր թեմաներ