06:25 24 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Ինֆոգրաֆիկա

Նախընտրելի հանգստավայրեր` Ամանորը դիմավորելու համար. որ ուղղություններն են պահանջված

Ստանալ կարճ հղումը
Նոր տարի (71)
113 0 0
Որտեղ են հայաստանցիները նախընտրում դիմավորել Ամանորը
© Sputnik / Shushanik Sargsyan

Որքան էլ բողոքում ենք, որ Հայաստանում հանգիստն անցկացնելը թանկ է, միևնույն է, կատարված հարցումները ցույց են տալիս, որ բարձր արժեքները չեն ազդում պահանջարկի վրա։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե որտեղ են այս Ամանորն անցկացնելու հայաստանցիները։

Ամեն տարվա պես այս տարի ևս հայաստանցիների մի մասը նախընտրել է տարեմուտը դիմավորել ճամփորդությամբ։

Զբոսաշրջային տարբեր գործակալությունների տվյալներով՝ այս տարի Ամանորն արտերկրում դիմավորել ցանկացողների բացարձակ մեծամասնությունը նախընտրել է մեկնել Եգիպտոս՝ Շարմ Էլ Շեյխ։ Երկրորդ տեղում Վրաստանն է։ Զբոսաշրջային գործակալները սա առաջին հերթին բացատրում են արժեքով։ Նախընտրելի հանգստավայրերն են Թբիլիսին, Բակուրիանին, այս տարի նաև կիրականացվի չարտերային թռիչք դեպի Բաթումի։

Ավանդաբար ամանորյա պահանջված ուղղություն է շարունակում մնալ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Շնորհիվ այս շրջանում եղանակային կատարյալ պայմանների արդեն որերորդ տարին է՝ պահանջված ուղղություններ են դարձել ասիական երկրները, մասնավորապես Շրի Լանկան, Թաիլանդը։

Նախընտրելի են նաև եվրոպական դասական ուղղությունները՝ Չեխիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա։

Զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ արտերկիր մեկնողների մեծ թիվը չի նվազեցրել հայաստանյան տարբեր հանգստավայրերի տոնական ծանրաբեռնվածությունը։ Հայտնի հանգստավայրերի կողքին այս տարի մեծ պահանջարկ ունի Գյումրին։

Հայուհիները փայլում են ամբողջ տարին, կամ ինչ հագնել Ամանորի գիշերը

Ներքին տուրիզմի ամանորյա ուղղությունների շարքում առաջատարը շարունակում է մնալ Ծաղկաձորը, երկրորդ տեղում Դիլիջանն է։ Պահանջված ուղղություններ են նաև Աղվերանն ու Ջերմուկը, այս տարի բավականին ակտիվ է նաև Իջևանը։ Արդեն որերորդ տարին է՝ Արցախը ևս Ամանորին գրավում է հայաստանցիներին։

Ամանորին Երևանը զբոսաշրջիկների թվով կարող է մրցել Թբիլիսիի հետ. փորձագետ

թեմա:
Նոր տարի (71)

Ըստ թեմայի

«Պատմության մեջ առաջին անգամ». Փաշինյանի ամանորյա ուղերձը տարբերվող է լինելու
Պետությունը որքան գումար է ծախսել Ամանորի համար 2014-19 թթ.
Երևանյան մետրոն Ամանորին անակնկալ կմատուցի
թեգերը:
Ամանոր, Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Հայաստանը ռազմականացման համաշխարհային վարկանիշում
    Last update: 19:30 21.02.2020
    19:30 21.02.2020

    Հայաստանը ռազմականացված երկրների եռյակում է

    Բոննի փոխարկման միջազգային կենտրոնը հրապարակել է «Ռազմականացման համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցը, որում 154 երկիր է ներառվել։

    115
  • Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել
    Last update: 09:48 19.02.2020
    09:48 19.02.2020

    Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել

    Հայաստանում ծխախոտի դեմ քարոզարշավը բուռն քննարկումների թեմա դարձավ, մարդիկ երկու ճամբարի բաժանվեցին՝ ծխելու դեմ պայքարի կողմնակիցներ ու հակառակորդներ, բայց իշխանությունն անսասան մնաց վնասակար սովորության դեմ պայքարում։

    178
  • Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը
    Last update: 19:40 15.02.2020
    19:40 15.02.2020

    Քաղցկեղով հիվանդ քանի՞ երեխա կա Հայաստանում

    Պաշտոնական տվյալներով ՝ 2017 -ին օնկոհեմատոլոգիական հիվանդություններ են ախտորոշվել 0-18 տարեկան 43 երեխաների մոտ։ 2018 թվականին դեպքերի թիվն աճել է 7-ով։

    59
  • Քանի ՀՀ քաղաքացի է արտաքսվել եվրոպական երկրներից
    Last update: 19:49 11.02.2020
    19:49 11.02.2020

    ՀՀ քանի քաղաքացի է արտաքսվել Եվրոպայից

    Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի քաղաքացիներին եվրոպական երկրներից արտաքսելու վիճակագրությունը։

    127

Գլխավոր թեմաներ