06:43 24 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Ինֆոգրաֆիկա

2019թ.–ի ամենաաղմկահարույց պաշտոնանկությունները

Ստանալ կարճ հղումը
75 0 0
2019 թվականի աղմկահարույց հրաժարականները
© Sputnik / Shushanik Sargsyan

2019թ.–ին գրեթե ամեն ամիս երկրի քաղաքական կյանքում սկանդալային ու հասարակության լայն քննարկմանն արժանացած թեմաներ եղան։ Տարվա ընթացքում շարունակվող քաղաքական «ներկայացումը» ժամանակ առ ժամանակ իր գագաթնակետին էր հասնում աղմկահարույց հրաժարականների ձևով։

2019թ.–ին հրաժարականների ժամանակագրական ցանկը բացեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Հունիսի 7-ին նա Facebook-ի իր էջում հայտարարեց, որ որոշել է  հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Որոշ տվյալներով` նրան դուր չէր գալիս դատական բարեփոխումների «հարվածային» տեմպը։ 

Ինչո՞ւ Արտակ Զեյնալյանը իր ճիշտը ապացուցելու փոխարեն հրաժարական տվեց. «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` թերևս ամենաաղմկահարույց կադրային որոշումն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռացումն էր, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին։ Փաշինյանն ասել էր այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ։ Դրանից գրեթե մեկ ժամ անց Վանեցյանը հայտարարություն արեց։ Այն բավականին կոշտ էր։

Վարչապետն Օսիպյանին ազատել է խորհրդականի պաշտոնից

Պաշտոնանկություններ էլի եղան, իսկ աղմկահարույց հրաժարականների ցանկն ամփոփեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականը։ Տարբեր աստիճանի պաշտոնյաները մշտապես քննադատում էին Խորհրդի ու Մանուկյանի գործունեությունը։ Իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մի անգամ ասել էր, որ Հանրային խորհուրդն «անիմաստ կառույց» է ու լավ կլիներ, որ Վազգենն Մանուկյանն ինքը գիտակցեր իրավիճակն ու հրաժարական տար։ Մանուկյանը «գիտակցեց» ու հեռացավ նոյեմբերի 13-ին։ Եվ իհարկե, ըստ ավանդույթի, եղան քաղաքական գնահատականներ։

Քննչական կոմիտեն հաստատել է Վայոց Ձորի նախկին մարզպետի անմեղությունը

Ըստ թեմայի

Ինչո՞ւ ազատվեցին Փաշինյանի խորհրդականները. իշխանությունը լռում է, փորձագետները՝ ենթադրում
Այդ մարդը մի քիչ իր տեղում չէր. Քաղաքաշինության կոմիտեի նախագահը` Սարհատ Պետրոսյանի մասին
«Երբ հեղափոխությունը դատարկ մի պղպջակ է». Վանեցյանը կրկնել է կաթողիկոսի խոսքը
Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. ԶԼՄ
թեգերը:
Վազգեն Մանուկյան, Սարհատ Պետրոսյան, Վալերի Օսիպյան, Տրդատ Սարգսյան, Արտակ Զեյնալյան, Արթուր Վանեցյան, պաշտոնանկություն, քաղաքականություն, Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Հայաստանը ռազմականացման համաշխարհային վարկանիշում
    Last update: 19:30 21.02.2020
    19:30 21.02.2020

    Հայաստանը ռազմականացված երկրների եռյակում է

    Բոննի փոխարկման միջազգային կենտրոնը հրապարակել է «Ռազմականացման համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցը, որում 154 երկիր է ներառվել։

    115
  • Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել
    Last update: 09:48 19.02.2020
    09:48 19.02.2020

    Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել

    Հայաստանում ծխախոտի դեմ քարոզարշավը բուռն քննարկումների թեմա դարձավ, մարդիկ երկու ճամբարի բաժանվեցին՝ ծխելու դեմ պայքարի կողմնակիցներ ու հակառակորդներ, բայց իշխանությունն անսասան մնաց վնասակար սովորության դեմ պայքարում։

    178
  • Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը
    Last update: 19:40 15.02.2020
    19:40 15.02.2020

    Քաղցկեղով հիվանդ քանի՞ երեխա կա Հայաստանում

    Պաշտոնական տվյալներով ՝ 2017 -ին օնկոհեմատոլոգիական հիվանդություններ են ախտորոշվել 0-18 տարեկան 43 երեխաների մոտ։ 2018 թվականին դեպքերի թիվն աճել է 7-ով։

    59
  • Քանի ՀՀ քաղաքացի է արտաքսվել եվրոպական երկրներից
    Last update: 19:49 11.02.2020
    19:49 11.02.2020

    ՀՀ քանի քաղաքացի է արտաքսվել Եվրոպայից

    Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստանի քաղաքացիներին եվրոպական երկրներից արտաքսելու վիճակագրությունը։

    127

Գլխավոր թեմաներ