14:10 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Ինֆոգրաֆիկա

Փաշինյանն ու մյուսները. քանի ժամ են քնում երկրների առաջնորդները

Ստանալ կարճ հղումը
170 0 0
Քանի ժամ են քնում երկրների ղեկավարները
© Sputnik / Shushanik Sargsyan

Մոլորակի բնակիչներից շատերին ժամանակը չի հերիքում քնելու համար. ուշ պառկում են, վաղ արթնանում։ Իսկ քանի՞ ժամ են քնում, օրինակ, Հայաստանի վարչապետը կամ ՌԴ նախագահը։ Մենք քաղաքական գործիչների հարցազրույցների և ԶԼՄ–ների հրապարակումների հիման վրա ինֆոգրաֆիկա ենք կազմել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քնում է գիշերվա ժամը 1-ին, արթնանում` առավոտյան 5-ին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ աշխատանքային օրերին շատ քիչ է քնում, բացը լրացնում է հանգստյան օրերին։

Ռուսաստանի նախագահը սովորաբար քնում է մոտ 4-5 ժամ։ Նա խոստովանել է, որ օրական 16 ժամ աշխատում է, բայց նաև փորձում է ժամանակ հատկացնել քնին։ Իսկ ահա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 3 ժամ է քնում։

Նիկոլ Փաշինյանը նույնպես շատ ժամանակ է նվիրում աշխատանքին։ Վարչապետի կինը մի անգամ հրապարակել էր բազմոցին քնած ամուսնու լուսանկարը և գրել, որ չի կարելի անընդհատ աշխատել 24/7 ռեժիմով: Տեղական թերթերից մեկն էլ գրել էր, որ Փաշինյանը գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին կարող է զանգել ուժային մարմինների ղեկավարներին և հանձնարարականներ տալ։ Ստացվում է, որ նա նույնպես 4-5 ժամ է քնում:

Ի դեպ, բժիշկները խորհուրդ են տալիս քնել առնվազն 8 ժամ. միայն այդ դեպքում է հնարավոր պահպանել առողջությունն ու աշխատանքի արդյունավետությունը։

Ըստ թեմայի

2019թ.–ի ամենաաղմկահարույց պաշտոնանկությունները
Փաշինյանը Facebook-ում աշխարհի ամենաակտիվ առաջնորդների տասնյակում է
Որ երկրների առաջնորդները Հայաստան այցելեցին 2019 թ–ին
թեգերը:
Էմանուել Մակրոն, Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • ՀՀ ռազմական կոչումներն ու ուսադիրները
    Last update: 22:37 27.01.2020
    22:37 27.01.2020

    Ուսադիրով մարդիկ Հայաստանում. ինչ են «հուշում» աստղերը

    Հայաստանի ԶՈՒ–ն նշում է կազմավորման 28-րդ տարեդարձը։ Բանակի ուժն ու հզորությունը ոչ միայն սպառազինությունն է, այլ նաև մարդիկ։ Լեյտենանտից մինչև գեներալ-գնդապետ: Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան կօգնի տարբերակել ուսադիրների աստղերը։

    135
  • Քանի ՀՀ քաղաքացի է հինգ տարում ՌԴ քաղաքացիություն ստացել
    Last update: 22:58 25.01.2020
    22:58 25.01.2020

    Քանի հայաստանցի է 5 տարում դարձել ՌԴ քաղաքացի

    Աճը պայմանավորված է միգրացիոն օրենսդրության փոփոխություններով, որոնք պարզեցնում են ՌԴ քաղաքացիության տրամադրումը: 2014-ից ՌԴ-ում ռուսալեզու հայրենակիցների համար քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է սահմանվել:

    250
  • Ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում
    Last update: 16:52 23.01.2020
    16:52 23.01.2020

    Ինչ պետք է անել ահաբեկչության սպառնալիքի դեպքում

    Ահաբեկչության զոհ չդառնալու համար պետք է իմանալ որոշ նրբություններ, իսկ երբ մարդը, այնուամենայնիվ, հայտնվել է ահաբեկիչների ձեռքում, պետք է վարքի հստակ կանոններ իմանա։

    62
  • Գների փոփոխությունը Հայաստանում
    Last update: 19:19 21.01.2020
    19:19 21.01.2020

    Գների փոփոխությունը Հայաստանում

    Վիճակագրական կոմիտեն ավելի վաղ ներկայացրել էր Հայաստանում սպառողական գների վերաբերյալ հաշվետվությունը: 2019 թվականի դեկտեմբերին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն աճել են 0,7%-ով, իսկ նոյեմբերի համեմատ 1.3% աճ է գրանցվել։

    76

Գլխավոր թեմաներ