07:03 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Ինֆոգրաֆիկա

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում. քանի «խոշոր ձուկ» են բռնել 2019-ին

Ստանալ կարճ հղումը
146 0 0
Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում. քանի «խոշոր ձուկ» են բռնել 2019-ին
© Sputnik / Shushanik Sargsyan

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները:

2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը  2018թ․համեմատ (960 անձ) ավելի է 31.6%-ով: Վիճակագրությունը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության՝ 2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12.8%-ով:

Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝ 2 պաշտոնաթող ՀՀ նախագահ, 3 փոխնախարար, ՊՎԾ պետը, Ընդհանուր իրավասության դատարանի 2 դատավոր, 1 դատախազ, ՌՈ պետը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, նախկին գլխավոր դատախազը, ՀՀ ոստիկանության նախկին պետը, ՊԵԿ նախկին նախագահն ու 1 նախկին մարզպետ:

Որոշել են, որ Պողոսն է բաժակը բերելու. պետգնումներում կոռուպցիոն սխեման եղել է ու կա

Նրանցից բացի քրեական հետապնդման են ենթարկվել նաև ոստիկանության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնատար անձինք, ՀՀ քննչական կոմիտեի ու ԱԱԾ աշխատակիցներ:

ՀՀ զինված ուժերում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվել 164 անձի նկատմամբ: Նրանց թվում եղել են զորամասի ներկա ու նախկին հրամանատարներ, շտաբի պետեր և տեղակալներ, ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պահեստապետներ, գործող և նախկին զինկոմիսարներ, բժիշկներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետեր և այլն:

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել, թե հակակոռուպցիոն պայքարի շրջանակում քանի «խոշոր ձուկ» են բռնել ՀՀ իրավապահ մարմինները 2019-ին:

Ըստ թեմայի

Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիր, բայց կոռուպցիան չի վերացել
Կոռուպցիոն նոր փաստեր Գագիկ Խաչատրյանի դեմ. ի՞նչ են արել նախկին նախարարն ու տեղակալը
Սոցիալական բնակարանաշինությունը մեծ կոռուպցիոն ռիսկե՞ր է պարունակում
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատախազություն, Հայաստան, Հակակոռուպցիոն կոմիտե, կոռուպցիա

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում
    Last update: 16:12 23.01.2021
    16:12 23.01.2021

    Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության հետքերով, թե մինչև 90-ականներին հայերի կողմից Շուշիի ազատագրումը նրա բնակչության 90%-ն ադրբեջանցիներ էին, ներկայացնում ենք ինֆոգրաֆիկա։ Դրանում ակնհայտ է, որ քաղաքի հայ բնակչությունը տարբեր տարիներին գերակշռել են։

    797
  • Գների փոփոխությունը Հայաստանում
    Last update: 15:42 20.01.2021
    15:42 20.01.2021

    Որքան են բարձրացել գները Հայաստանում

    Հայաստանում թանկացել է և՛ հացաբուլկեղենը, և՛ ձավարեղենը, և՛ կաթնամթերքը, և՛ մսամթերքը։ Sputnik Արմենիայի կազմած ինֆոգրաֆիկայում երևում է, թե որքան է կազմել գնաճը մեկ տարում և մեկ ամսում։

    167
  • Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները
    Last update: 19:54 19.01.2021
    19:54 19.01.2021

    Որ խախտման համար քանի բալ են կորցնելու վարորդները

    2020 թվականից գործող տուգանային միավորների նոր համակարգի մեջ մի քանի փոփոխություն է կատարվել։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է, թե ինչ փոփոխություններ են գրանցվել, և որ խախտման համար ինչքան են հիմա վճարելու վարորդները։

    345
  • Ինչպես է փոխվել Փաշինյանի կառավարության կազմը պատերազմի ավարտից հետո
    Last update: 19:31 18.01.2021
    19:31 18.01.2021

    Ինչպես է փոխվել Փաշինյանի կառավարության կազմը պատերազմից հետո

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային լուրջ փոփոխություններ է արել կառավարությունում։ Վերջին երկուսուկես ամսվում 12 նախարարներից վեցն ազատվել են պաշտոններից։

    121

Գլխավոր թեմաներ