22:26 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Ինֆոգրաֆիկա

Ինչի՞ց են մահացել COVID-19-ով վարակվածները

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (830)
355 0 0

Ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ ընդամենը մեկ դեպք է գրանցվել, երբ կորոնավիրուսից մահացած անձը չի ունեցել ուղեկցող հիվանդություն։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած մահվան գրեթե բոլոր՝ 43 դեպքերում էլ, պացիենտներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, խրոնիկական պիելոնեֆրիտ, ինֆարկտից և ինսուլտից հետո կրած մնացորդային երևույթներ, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն և այլն:

«Հիմնականում պացիենտներն ունեցել են 1-ից ավելի ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հարկ է նշել, որ պացիենտներից 5-ի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, 5-ի մոտ` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, 2-ի մոտ` նախասրտերի շողացում, իսկ 5 պացիենտ ունեցել է խրոնիկական երիկամային անբավարարություն (տերմինալ շրջան), որոնք իրենց հերթին հանդիսացել են անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակի առաջացման պատճառ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱՆ տվյալների՝  գերակշիռ դեպքերում մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարության, սուր շնչառական անբավարարության պատճառով, իսկ որպես հիվանդություն, որը հանգեցրել է մահվան, հիմնականում եղել է երկկողմանի թոքաբորբը:

«Ունեցել ենք մահվան մեկ դեպք (69-ամյա տղամարդ), երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն»,-գրված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 145-ով և դարձել 3029։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 մարդ, կատարվել է 29205 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1218–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 43 դեպք և մահվան 10 անուղղակի դեպք:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (830)

Ըստ թեմայի

Վտանգավոր չեն. նախարարը` բանակում կորոնավիրուսի դեպքերի մասին
Ո՞րն է COVID-19-ի տարածման հիմնական պատճառը․ գիտնականները գտել են պատասխանը
Գիտնականներին հաջողվել է կորոնավիրուսի դեմ «զենք» ստանալ
ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներ դեկտեմբերի՞ն էլ են եղել. Թորոսյանը տվյալներ է ներկայացրել
թեգերը:
հիվանդ, Մահ, ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Երբ կբացվեն սահմանները
    Last update: 23:42 01.06.2020
    23:42 01.06.2020

    Որ երկրները և երբ կբացեն սահմանները

    Ճանապարհորդել սիրողներին այս օրերին մեկ հարց է հետաքրքրում` երբ կբացեն երկրներն իրենց սահմանները։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է, թե որ երկիրը երբ է մտադիր բացել իր սահմանները։

    600
  • 1918 թվականի մայիսյան հաղթանակները թվերով
    Last update: 14:10 28.05.2020
    14:10 28.05.2020

    Ի՞նչ գիտենք Սարդարապատի ճակատամարտի մասին

    1918թ. մայիսին հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել և արժանի հակահարված տալ թշնամուն ՝ ապացուցելով իր անկախության և ազատության իրավունքը։ Այդ օրերի կարևորությունը ցույց տալու համար Sputnik Արմենիան մայիսյան հաղթանակների մասին ինֆոգրաֆիկա է կազմել։

    189
  • Ամսական որքան գումար է պետք դիմակի համար
    Last update: 10:40 27.05.2020
    10:40 27.05.2020

    Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար

    Հայաստանում մայիսի 25–ից փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան փորձել է բացահայտել` որքան «կխլի» ընտանեկան բյուջեից բժշկական դիմակների և ձեռնոցների պարբերական գնումը։

    167
  • Ովքեր են ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարվա ընթացքում
    Last update: 15:36 21.05.2020
    15:36 21.05.2020

    Քանի՞ հայ է ՌԴ քաղաքացիություն ստացել վերջին 4 տարում

    Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում 161 հազար մարդ է ՌԴ անձնագիր ստացել։

    408

Գլխավոր թեմաներ