12:09 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Ինֆոգրաֆիկա

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1232)
64810
Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Հիվանդությունը ևս 6 մարդու կյանք է խլել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 697–ով և դարձել 11 221։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 (+668) մարդ, կատարվել է 63459 (+1809) թեստավորում, առողջացել են վարակվածներից 3468–ը (+14)։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 176 (+6) և մահվան 68 (+9) անուղղակի դեպք:

Հունիսի 3-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 10524 էր:

ՀՀ–ում կորոնավիրուսից մահացածներից մեկը 44 տարեկան կին է. նոր տվյալներ

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Այսօրվանից՝ հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1232)

Ըստ թեմայի

Կավասակիի սինդրոմ` կորոնավիրուսով հիվանդ 4 տարեկան երեխայի մոտ. Թորոսյանը մտահոգ է
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները
Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Սննդամթերքի գների դինամիկան Հայաստանում
    Last update: 20:47 08.07.2020
    20:47 08.07.2020

    Հունիս. սննդամթերքի գները Հայաստանում

    Նախորդ տարվա համեմատ ալկոհոլի ու սիգարետի գներն աճել են, էժանացել են կաթնամթերքը, պանիրն ու ձուն։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել` գնային ինչ փոփոխություններ են եղել այս տարվա հունիսին։

    145
  • Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նպաստների նոր չափերը
    Last update: 23:34 02.07.2020
    23:34 02.07.2020

    Ինչքան կստանան նորածիններն ու մայրերը

    ՀՀ կառավարությունը փորձում է կանխել Հայաստանին սպասվող դեմոգրաֆիական աղետը։ Գործարկվում են ծրագրեր, որոնց նպատակն է խթանել ծնելիությունը մեր երկրում։

    409
  • Ինչքա՞ն գույքահարկ ենք մուծելու մոտակա տարիներին
    Last update: 15:20 01.07.2020
    15:20 01.07.2020

    Որքա՞ն գույքահարկ ենք վճարելու առաջիկա տարիներին

    Նոր հարկերը ուժի մեջ կմտնեն 2021թ․-ի հունվարից, բայց ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Դրանք լիովին ուժի մեջ կլինեն 2026թ-ին։

    249
  • Կյանքն առանց սթրեսի. տագնապը հաղթահարելու 6 եղանակ
    Last update: 14:20 28.06.2020
    14:20 28.06.2020

    Կյանքն առանց սթրեսի. տագնապը հաղթահարելու 6 եղանակ

    Հիշեք, թե ինչն է ձեզ հանգստացնում. ձեր տնային կենդանիները, թեյի կամ սուրճի արարողությունը, արոմալոգանքները, շյուղերով գործելը... Ծանր պահին զբաղվեք դրանով, և սթրեսը կանցնի։

    512

Գլխավոր թեմաներ