14:03 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Ինֆոգրաֆիկա

Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1056)
64121
Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Նիկոլ Փաշինյանը կադրային լուրջ փոփոխություններ է արել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք կարևոր որոշումներ է կայացրել։ Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը` ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը` Ոստիկանության պետ։

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի փաստաթղթերը։

Փաշինյանը գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն է հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է աշխատանքից ազատել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին։

Որոշման պատճառների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ դեռ չկան։

Նշենք, որ Օնիկ Գասպարյանը 2016 թվականի հուլիսի 7-ից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։
Նա 1996 - 1997թթ. սովորել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ: 1998 - 2001թթ. սովորել և ոսկե մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: Իսկ 2008 - 2010թթ.` սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Գասպարյանը ԶՈՒ իր գործունեությունը սկսել է 1993–ին: 2001-ին արդեն իսկ զորամասի հրամանատարի պաշտոն է ստացել։
2019թ. հուլիսի 3–ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, մայիսի 5-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ էր նշանակել Արգիշտի Քյարամյանին։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Քյարամյանը մեկ օրում երկրորդ անգամ էր պաշտոն ստացել և ազատվել. մայիսի 4-ին, Փաշինյանի որոշմամբ, Քյարամյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն մեկ օր պաշտոնավարելուց հետո ազատվել էր ու նշանակվել ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ։

Նա ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: 2013-2014–ին աշխատել ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում: 2016–ին տեղափոխվել է Շիրակի մարզի դատախազություն, այնուհետև Երևան քաղաքի դատախազություն: 2018 հունիսի 8-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ է նշանակվել: 2018 հուլիսի 10-ից եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետը: 2019 փետրվարի 15-ին նշանակվել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ: 2019 մարտի 1-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական է նշանակվել, 2019 ապրիլի 10-ից` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019 ապրիլի 25–ից 2020–ի մայիսի 4–ը եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարը:

Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալ էր նշանակվել 2019–ի մայիսի 22-ին։

Նա ծնվել է 1974թ. հունիսի 15-ին Իջևան քաղաքում: 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1995-96 թվականներին ծառայել է Զինված ուժերում:

2003-ից աշխատանքի է անցել իրավական համակարգում` ստանձնելով Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսչի պաշտոնը։

Այնուհետև տարբեր տարիների եղել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով, ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1056)

Ըստ թեմայի

Եթե նույնիսկ կորոնավիրուսը չլիներ, մահեր լինելու էին. որն է Հայաստանի խնդիրն ըստ Փաշինյանի
Տոտալ սահմանափակումներն «ունքը սարքելու փոխարեն` աչքն էլ կհանեն». Փաշինյան
Հայաստանում 100 հազարից ավելի վարակակիր կա. Փաշինյանը տվյալներ է ներկայացրել
թեգերը:
Ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Ինչպես է տեղի ունեցել Տավուշի դիրքերի հրետակոծությունը
    Last update: 21:17 13.07.2020
    21:17 13.07.2020

    Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

    Հուլիսի 12-ից անհանգիստ է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը։ Հակառակորդը սկսել է հրետակոծել հայկական դիրքերը։ Նրանց կրակոցներն անպատասխան չեն մնացել։ Թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել ներկայացնում է Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան։

    503
  • Սննդամթերքի գների դինամիկան Հայաստանում
    Last update: 20:47 08.07.2020
    20:47 08.07.2020

    Հունիս. սննդամթերքի գները Հայաստանում

    Նախորդ տարվա համեմատ ալկոհոլի ու սիգարետի գներն աճել են, էժանացել են կաթնամթերքը, պանիրն ու ձուն։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել` գնային ինչ փոփոխություններ են եղել այս տարվա հունիսին։

    156
  • Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նպաստների նոր չափերը
    Last update: 23:34 02.07.2020
    23:34 02.07.2020

    Ինչքան կստանան նորածիններն ու մայրերը

    ՀՀ կառավարությունը փորձում է կանխել Հայաստանին սպասվող դեմոգրաֆիական աղետը։ Գործարկվում են ծրագրեր, որոնց նպատակն է խթանել ծնելիությունը մեր երկրում։

    416
  • Ինչքա՞ն գույքահարկ ենք մուծելու մոտակա տարիներին
    Last update: 15:20 01.07.2020
    15:20 01.07.2020

    Որքա՞ն գույքահարկ ենք վճարելու առաջիկա տարիներին

    Նոր հարկերը ուժի մեջ կմտնեն 2021թ․-ի հունվարից, բայց ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Դրանք լիովին ուժի մեջ կլինեն 2026թ-ին։

    254

Գլխավոր թեմաներ