10:55 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Ինֆոգրաֆիկա

Որքա՞ն գույքահարկ ենք վճարելու առաջիկա տարիներին

Ստանալ կարճ հղումը
335 0 0
Ինչքա՞ն գույքահարկ ենք մուծելու մոտակա տարիներին
© Photo : Shushanik Sargsyan

Նոր հարկերը ուժի մեջ կմտնեն 2021թ․-ի հունվարից, բայց ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Դրանք լիովին ուժի մեջ կլինեն 2026թ-ին։

2021թ-ին Հայաստանում կավելանա գույքահարկի իրավահաջորդ անշարժ գույքի հարկը, որը երկար ժամանակ  շատ ցածր էր։ Մեր բնակարանների կադաստրային արժեքը, որից հաշվարկվելու է հարկը, շատ ավելի մոտ կլինի անշարժ գույքի շուկայական գներին։  Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե որքան զգալի կլինի հարկի բարձրացումը՝ պարզության համար դիտարկելով Երևանի բնակարանները։

Հարկային դրույքաչափերը կփոխվեն, սակայն ամենաշատը կփոխվի անշարժ գույքի գնահատման մեթոդաբանությունը։

Նախևառաջ կբարձրանա 1 քմ բնակտարածքի բազային գնահատումը։ Հիմա այն կազմում է 1 քմ-ի համար 230 հազար դրամ՝ պանելային և մոնոլիտ շենքերում, և 255 հազար դրամ՝ քարե շենքերում։ 2021 թ․-ից այն կավելանա մինչև 700 հազար դրամ։ Կբարձրանան նաև քաղաքի կենտրոնում և մոտակա թաղամասերում բնակարանների գոտիականության գործակիցները։

Արմեն Սարգսյանը ժամանակավրեպ է համարում գույքահարկի մասին օրենքը, բայց ստորագրել է

 

Ըստ թեմայի

Թանկ և էժան տներ Հայաստանում. ով որքան է վճարելու անշարժ գույքի համար
Ասա՝ որտեղ ես ապրում, ասեմ՝ ինչքան ես վճարելու. պաշտոնյաների պատասխանը բնիկների ֆլեշմոբին
Կարմիր գծերը կմնան միայն Կենտրոնում ու Արաբկիրում. վարձավճարներն էլ կթանկանան
թեգերը:
գույքահարկ, Անշարժ գույք, Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

Գլխավոր թեմաներ