05:05 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Ինֆոգրաֆիկա

Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը

Ստանալ կարճ հղումը
87 0 0
Արտաքին առեվտուրը Հայաստանում. ներմուծման եվ արտահանման ցուցանիշները
© Sputnik / Shushanik Sargsyan

Կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով Հայաստանի արտաքին առևտուրը, ինչպես և սպասվում էր, կրճատվեց։ Արտահանումը կրճատվել է 14 տոկոսով, ներմուծումը՝ 6 տոկոսով։

Առաջին անհրաժեշտության ապրանքները շարունակում են ներմուծվել մոտավորապես նույն ծավալով, ինչ նախկինում։ Խոսքը գազի, նավթամթերքի, ցորենի մասին է։ Մի փոքր կրճատվել է դեղերի ներմուծումը։

Ինչպես և նախկինում, արդյունաբերության մի քանի ճյուղեր` ծխախոտ, ադամանդ, ալյումին, աշխատում են ներմուծվող հումքով: Բայց ադամանդի արտահանումը կտրուկ ընկել է (ինչը միանգամայն հասկանալի է ճգնաժամի պայմաններում), իսկ ահա փայլաթիթեղի և ծխախոտի արտահանումը ավելի քիչ է նվազել (չնայած ծխախոտը նույնպես առաջին անհրաժեշտության ապրանք չէ)։

Հիմնականում աճում է պղնձի խտանյութի և ոսկու կիսաֆաբրիկատների արտահանումը: Դա պայմանավորված է միանգամից և՛ պղնձի, և՛ ոսկու համաշխարհային գների աճով (ինչը համաշխարհային տնտեսության համար բնորոշ չէ)։

ԵԱՏՄ–ում մեր արտահանման ու ներկրման ծավալները լավատեսություն են ներշնչում. տնտեսագետներ

Աճել է նաև թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը։ Չնայած ճգնաժամին, Ռուսաստանում նախկինի պես հայկական միրգ–բանջարեղենի պահանջարկը մեծ է։ Իսկ ահա հագուստի ու կոնյակի արտահանումը դեպի ՌԴ կրճատվել է (ճգնաժամի ժամանակ ավելի շատ ծախսում են սննդի վրա)։ Ռուսաստանը Հայաստանի համար շարունակում է մնալ հիմնական արտահանման շուկա` հատկապես վերջին 3 ապրանքատեսակների մասով։

թեգերը:
ներմուծում, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան, արտահանում

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Հայաստանի անշարժ գույքի շուկան COVID–ի պայմաններում
    Last update: 10:51 26.09.2020
    10:51 26.09.2020

    ՀՀ անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին

    Նրանք, ովքեր պատրաստվում էին բնակարան գնել կամ վաճառել, ճգնաժամի պատճառով հետաձգել են ծրագրերը, փոխարեն Հայաստանում ավելացել է հողատարածքների պահանջարկը։

    55
  • Տուգանքներ կարանտինի կանոնների խախտման համար
    Last update: 22:32 18.09.2020
    22:32 18.09.2020

    Նոր կարանտին, նոր տուգանքներ

    Ոստիկանությունը Հայաստանում կարանտինի կանոնների խախտման համար սահմանված տուգանքների մասին հայտարարություն էր տարածել: Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է տուգանքների չափերը։

    258
  • Ինչպես է Ռուսաստանն օգնել հարեվաններին COVID-19-ի դեմ պայքարում
    Last update: 18:21 09.09.2020
    18:21 09.09.2020

    ՌԴ–ն օգնում է Հայաստանին Covid-19-ի դեմ պայքարում

    Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում է ոչ միայն իր տարածքում, այլև օգնում է բարեկամ երկրներին։ Դրանք այժմ 39 են: Հայաստանն այդ ցանկում 3–րդն է։ ՌԴ–ից մեր երկիր է ուղարկվել կորոնավիրուսի թեստեր, ինչպես նաև ջերմաչափեր:

    287
  • Սննդամթերքի գների դինամիկան Հայաստանում
    Last update: 23:24 08.09.2020
    23:24 08.09.2020

    Ինչպես են փոխվել գներն օգոստոսին Հայաստանում

    Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է օգոստոս ամսին հանրապետության տարածքում գրանցված սպառողական ապրանքների գների դինամիկան։

    76

Գլխավոր թեմաներ