11:38 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Ինֆոգրաֆիկա

12–ից 6–ն արդեն հեռացել են. որ նախարարներն են ազատվել պաշտոնից

Ստանալ կարճ հղումը
478 0 0
Կադրային փոփոխություններ կառավարությում
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայաստանի կառավարությունը կիսով չափ «թարմացվել» է։ Թեև հասարակությունը պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը, նա նախարարներին է ազատում, կամ նրանք են հրաժարական տալիս։ Sputnik Արմենիան ներկայացնում է հեռացող ու եկող նախարարներին։

ՀՀ կառավարության կազմում 12 նախարարություն կա։ Այժմ նախկին կազմից մնացել է նախարարների ուղիղ կեսը։ Ներքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին վարչապետը կադրային փոփոխություններ է անում, թեև ընդդիմությունը պահանջում է հենց նրա հրաժարականը։

Առաջինը հեռացան ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տոնոյանը։ Ոչ բոլորն են սեփական դիմումի համաձայն գնում, շատերը լքում են պաշտոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դրդմամբ»։ Շատ փորձագետների կարծիքով՝ այդպիսով վարչապետը փորձում է ազատվել ժողովրդականություն վայելող նախարարներից և բարձրացնել իր վարկանիշը։

Հիշեցնենք` նոյեմբերի 23–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար նշանակվեց Վահրամ Դումանյանը։

Նոյեմբերի 16–ին հրաժարական էր ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, նոյեմբերի 20-ին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նրանց պաշտոններում փոխարինեցին համապատասխանաբար Արա Այվազյանը, Անդրանիկ Փիլոյանն ու Մեսրոպ Առաքելյանը։

Այսօր հրաժարական է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո։

թեգերը:
Տիգրան Խաչատրյան, Ֆելիքս Ցոլակյան, Արայիկ Հարությունյան, Զարուհի Բաթոյան, Նիկոլ Փաշինյան, Հրաժարական, Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան, Նախարար, Հայաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Գների փոփոխությունը Հայաստանում
    Last update: 15:42 20.01.2021
    15:42 20.01.2021

    Որքան են բարձրացել գները Հայաստանում

    Հայաստանում թանկացել է և՛ հացաբուլկեղենը, և՛ ձավարեղենը, և՛ կաթնամթերքը, և՛ մսամթերքը։ Sputnik Արմենիայի կազմած ինֆոգրաֆիկայում երևում է, թե որքան է կազմել գնաճը մեկ տարում և մեկ ամսում։

    145
  • Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները
    Last update: 19:54 19.01.2021
    19:54 19.01.2021

    Որ խախտման համար քանի բալ են կորցնելու վարորդները

    2020 թվականից գործող տուգանային միավորների նոր համակարգի մեջ մի քանի փոփոխություն է կատարվել։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է, թե ինչ փոփոխություններ են գրանցվել, և որ խախտման համար ինչքան են հիմա վճարելու վարորդները։

    326
  • Ինչպես է փոխվել Փաշինյանի կառավարության կազմը պատերազմի ավարտից հետո
    Last update: 19:31 18.01.2021
    19:31 18.01.2021

    Ինչպես է փոխվել Փաշինյանի կառավարության կազմը պատերազմից հետո

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային լուրջ փոփոխություններ է արել կառավարությունում։ Վերջին երկուսուկես ամսվում 12 նախարարներից վեցն ազատվել են պաշտոններից։

    119
  • Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո
    Last update: 20:53 13.01.2021
    20:53 13.01.2021

    Երկաթուղային ճանապարհները` շրջափակման վերացումից հետո

    Sputnik Արմենիան պատրաստել է ինֆոգրաֆիկա Հարավային Կովկասում գտնվող այն մայրուղիների մասին, որոնք կարող են սկսել գործել Մոսկվայում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում։

    1938

Գլխավոր թեմաներ