Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման նոր քարտեզ է հրապարակել։ Նախորդ քարտեզը հրապարակվել էր դեկտեմբերի 15-ին։

Նոր քարտեզում Լաչինի միջանցքը նշված է որպես առանձին գոտի։ Նախորդ քարտեզներում նման բան չի եղել։
Դատելով թարմացված քարտեզից՝ հյուսիսում ռուս խաղաղապահների զորախմբի պարեկման շրջանի մեջ է ներառվել նոր՝ ոչ մեծ տարածք Մարտակերտի ուղղությամբ։
ՌԴ նախագահն ասաց, թե Արցախում որ դեպքում կարող է ավելանալ ռուս խաղաղապահների թիվը
Սահմանների աննշան փոփոխություն են կրել նաեւ Ասկերանի ու Մարտունի շրջանները, բայց ի տարբերություն հյուսիսի, այստեղ հակառակորդը մոտեցրել է իր դիրքերը հայկական դիրքերին։ Մասնավորապես, շփման գիծն ավելի է մոտեցել Մարտունի քաղաքին։