16:29 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Ինֆոգրաֆիկա

Հին կարանտին, նոր պայմաններ. ինչ է փոխվել կանոններում

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1758)
228 0 0
Հին կարանտին, նոր պայմաններ. ինչն է փոխվում հայաստանցիների կյանքում
© Sputnik / Shushanik Sargsyan

2020 թվականն աշխարհում սկսվեց կորոնավիրուսի համավարակով, որից անմասն չմնաց նաև Հայաստանը։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել` այս ընթացքում ինչ փոփոխություններ են կրել կորոնավիրուսի հետ կապված կարանտինային սահմանափակումները Հայաստանի բնակիչների համար։

Կարանտինը Հայաստանում երկարացվեց ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումը երեկ`հունվարի 11–ին, հրապարակվեց ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։

Նշենք, որ զ հաշվի առնելով ներկայում Հայաստանի Հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես.

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում):
  • Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։

Հիշեցնենք` 2020 թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց`որոշակի փոփոխությունների ենթարկվելով։

Գիտնականները նշել են` որ ախտանիշների դեպքում կարող է կորոնավիրուսը 12 շաբաթից ավելի տևել

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1758)

Ըստ թեմայի

Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին
Կորոնավիրուսի ախտանիշների հաջորդականությունը
Կորոնավիրուսոտ 2020–ը. ինչ հետք թողեց վարակը տարածաշրջանում
թեգերը:
համավարակ, Հայաստան, Արտակարգ դրություն, կարանտին, կորոնավիրուս

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Իշխանության հիերարխիան Հայաստանում
    Last update: 00:10 02.03.2021
    00:10 02.03.2021

    Իշխանության հիերարխիան Հայաստանում

    Այս օրերին իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։

    171
  • Հրթիռային համակարգ «Իսկանդեր-Է»
    Last update: 16:25 26.02.2021
    16:25 26.02.2021

    Ի՞նչ հնարավորություններ ունի «Իսկանդերը»

    Հայաստանը մինչև 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» համակարգեր ունի: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից այդ համալիրների մասին անզգույշ ասված խոսքը մեծ աղմուկ է բարձրացել: Թե ինչ զենք է «Իսկանդերը», ներկայացնում է մեր ինֆոգրաֆիկան։

    962
  • Որ բնակավայրերն են դարձել սահմանամերձ Հայաստանում
    Last update: 12:39 16.02.2021
    12:39 16.02.2021

    Հայաստանի ո՞ր համայնքներն են սահմանամերձ դարձել

    44-օրյա պատերազմից հետո Արցախի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի հետևանքով նոր սահմաններ ի հայտ եկան, Հայաստանի համայնքներից 39–ն էլ սահմանամերձ դարձան։

    400
  • Ինչից է առաջանում երկրաշարժը
    Last update: 22:23 13.02.2021
    22:23 13.02.2021

    Ինչից է առաջանում երկրաշարժը

    Երկրաշարժն ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբի` բնական և տեխնածին։

    1167

Գլխավոր թեմաներ