15:23 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Ինֆոգրաֆիկա

Քանի՞ հայ է ՌԴ քաղաքացիություն ստացել 2020 թվականին

Ստանալ կարճ հղումը
262 0 0
© Sputnik / Shushanik Avdalyan

2020թ․-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 656 000 օտարերկրացի, ինչը բացարձակ ռեկորդ է առնվազն 2000 թվականից հետո

Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ Ռուսաստանում այդ երկրի քաղաքացիություն ստացած արտասահմանցիների թվի ռեկորդ է գրանցվել։

Համաձայն ՌԴ Ներքին գործերի նախարարության տվյալների՝ 2020 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 656,3 հազար օտարերկրացի։ Համավարակի տարում ռուսական քաղաքացիություն ստացողների մեծ մասը եկել են Ուկրաինայից (62,4% կամ 409,5 հազար մարդ)։ Դրանք հիմնականում Լուգանսկի և Դոնեցկի բնակիչներն են։

Երկրորդ հորիզոնականում Տաջիկստանից (9,7% կամ 63,4 հազար մարդ) և Ղազախստանից (6,6% կամ 43,4 հազար մարդ)արտագաղթածներն են։

Չորրորդ տեղը զբաղեցրել են հայաստանցիները (4,7% կամ 30 500 մարդ)։ Հինգերորդ տեղում Ուզբեկստանի ներկայացուցիչներն են(3,5% կամ 23 100 մարդ)։

Միևնույն ժամանակ 2020թ․-ին ՌԴ քաղաքացիություն ստացած հայերի թիվը նախորդ տարիների համեմատ աճել է․ 2019թ․-ին եղել է 24 հազար, իսկ 2018թ․-ին՝ 27 հազար մարդ։

Արտագնա աշխատանքի ճանապարհները բացվում են ժամանակավորապես ու փորձնական ծրագրով

թեգերը:
հայ, քաղաքացիություն, Ռուսաստան

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Հրթիռային համակարգ «Իսկանդեր-Է»
    Last update: 16:25 26.02.2021
    16:25 26.02.2021

    Ի՞նչ հնարավորություններ ունի «Իսկանդերը»

    Հայաստանը մինչև 300 կմ հեռահարությամբ «Իսկանդեր-Է» համակարգեր ունի: Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից այդ համալիրների մասին անզգույշ ասված խոսքը մեծ աղմուկ է բարձրացել: Թե ինչ զենք է «Իսկանդերը», ներկայացնում է մեր ինֆոգրաֆիկան։

    756
  • Որ բնակավայրերն են դարձել սահմանամերձ Հայաստանում
    Last update: 12:39 16.02.2021
    12:39 16.02.2021

    Հայաստանի ո՞ր համայնքներն են սահմանամերձ դարձել

    44-օրյա պատերազմից հետո Արցախի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի հետևանքով նոր սահմաններ ի հայտ եկան, Հայաստանի համայնքներից 39–ն էլ սահմանամերձ դարձան։

    396
  • Ինչից է առաջանում երկրաշարժը
    Last update: 22:23 13.02.2021
    22:23 13.02.2021

    Ինչից է առաջանում երկրաշարժը

    Երկրաշարժն ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբի` բնական և տեխնածին։

    1161
  • Ժողովրդագրական ցուցանիշներ 2020
    Last update: 18:51 11.02.2021
    18:51 11.02.2021

    Քանի՞ ծնունդ ու մահ է գրանցվել ՀՀ–ում 2020 թվականին

    ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ժողովրդագրական ցուցանիշների հիման վրա Sputnik Արմենիան ինֆոգրաֆիկա է կազմել։

    186

Գլխավոր թեմաներ