03:28 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Ինֆոգրաֆիկա

Ինչպե՞ս ընդունվել դպրոց. օնլայն գրանցման քայլերը

Ստանալ կարճ հղումը
98 0 0
  • Ինչպե՞ս են դպրոց ընդունվելու առաջին դասարանցիները, համար 1
  • Ինչպե՞ս են դպրոց ընդունվելու առաջին դասարանցիները, համար 2
  • Ինչպե՞ս են դպրոց ընդունվելու առաջին դասարանցիները, համար 3
© Sputnik
Ինչպե՞ս են դպրոց ընդունվելու առաջին դասարանցիները, համար 1

Հայաստանի այն բնակավայրերում, որտեղ մեկից ավելի դպրոց կա, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց եղանակով։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է դպրոց ընդունվելու կարգը։

Հայաստանցի այն ծնողները, որոնք նախընտրում են, որ իրենց դպրոցահասակ երեխաները ՀՀ պետական հանրակրթական դպրոց ընդունվեն, ապա մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած պետք է իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։

Նշենք, որ սա այն դեպքում, երբ համայնքում մեկից ավեի դպրոց կա։

Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։

Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝

  •          1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
  •          1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Համապատասխան դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրանալուց հետո առցանց համակարգը տվյալ դպրոցում գրանցման հնարավորություն չի տալիս: Միաժամանակ քաղաքացին կարող է համակարգի միջոցով խմբագրում կատարել իր ներկայացրած հայտում` փոխելով ընտրած դպրոցը և հայտագրելով այլ հանրակրթական դպրոց:

Նշենք, որ առաջին դասարանցիների օնլայն հայտագրումը մեկնարկել է 2019-20 ուսումնական տարում, այն սկզբում գործում էր միյան Երևանի դպրոցների համար:

թեգերը:
Երևան, Աշակերտ, դպրոց, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ