16:17 12 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Ինֆոգրաֆիկա

Որքան է թանկացել կյանքը Հայաստանում վերջին 1 տարում

Ստանալ կարճ հղումը
184 0 0
  • Գների դինամիկան Հայաստանում: Պարենային ապրանքներ
  • Գների դինամիկան Հայաստանում: Ոչ պարենային ապրանքներ
© Sputnik / Shushanik Avdalyan
Գների դինամիկան Հայաստանում: Պարենային ապրանքներ

ՀՀ վիճակագրության կոմիտեն հաշվարկել է, թե որքանով է թանկացել կյանքը Հայաստանում վերջին մեկ տարում ու վերջին մեկ ամսում։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում ապրելը 2020թ–ի ապրիլից հետո թանկացել է 6.2 տոկոսով, իսկ 2021–ի մարտից հետո` 1.3 տոկոսով։

Ընդ որում, անցյալ տարվա համեմատ հատկապես սնունդը թանկացել է 8.3 տոկոսով, մնացած ապրանքները` 8.5։

Ռեկորդային թանկացում են գրանցել հատկապես ձեթն (73.5%) ու շաքարավազը (41%): Ձուն ապրիլի դրությամբ թանկացել է 55.7%–ով, միրգը` 10.4։

Ոչ պարենային ապրանքներից անցյալ տարվա ապրիլի համեմատ հատկապես թանկացել է վառելիքը. բենզինը` 31.1%, դիզվառելիքը` 11.1%։

Մարտի համեմատ ապրիլին միակ էժանացած ապրանքախումբն ալյուրն ու հացն է` - 0.2% –ով։ Գրեթե անփոփոխ են մնացել նաև կապի, կրթության ծառայությունների, գազի, ջրի ու էլեկտրաէներգիայի գները։

թեգերը:
տնտեսություն, գնաճ, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ