02:54 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Ինֆոգրաֆիկա

Ընտրողների 38 %–ից ավելին արդեն մասնակցել է քվեարկությանը

Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
1603 0 0
Աժ ընտրություններ 2021
© Sputnik / Shushanik Avdalyan

ԿԸՀ–ն մասնակցության արդյունքներն ամփոփում է յուրաքանչյուր 3 ժամը մեկ։ Մասնակցության ցուցանիշն ամենաբարձրը Սյունիքի մարզում է։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ժամը 17։00—ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 989 972 –ը կամ 38.17 տոկոսը։ Տեղեկությունն այսօր ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Պաշտոնական տվյալներով` Երևանում ընտրելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 344 868 –ը կամ 40.15%, Արագածոտնի մարզում 117 472–ից ընտրությանը մասնակցել է 44 511–ը կամ 37.89%–ը, Արարատում 223 360 ընտրողներից արդեն ընտրություն է կատարել 83 766–ը կամ 37.5 %–ը, Արմավիրի մարզում 235 840 ընտրողներից քվեարկւթյանը մասնակցել է 75 035–ը կամ 31.82%–ը։

Գեղարքունիքում 189 527 ընտրողներից քվեարկել է 70 839 –ը կամ 37.38%–ը, Լոռիում գրանցված 233 552–ից քվեարկել է 87 310–ը կամ 37.38 %–ը, Կոտայքում 242 022 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 93 828–ը կամ 37.87 %–ը, Շիրակի մարզում գրանցված 226 763 ընտրողներից քվեարկել է 73 171–ը կամ 32.27%–ը, Սյունիքում` 109 726 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 51 303–ը կամ 46 83%–ը, Վայոց Ձորի մարզում` 46 620 ընտրողներից քվեարկել է 19 888–ը կամ 62.66 %–ը և Տավուշի մարզում գրանցված 109 690 ընտրողներից քվեարկել են 45 376–ը կամ 41.37%–ը։

ԿԸՀ–ն մասնակցության արդյունքներն ամփոփում է յուրաքանչյուր 3 ժամը մեկ։ Ընտրությունները Հայաստանում կավարտվեն այսօր, ժամը 20։00-ին։

Նշենք, որ 2018թ–ին կայացած ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ 2 592 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 025 002-ը, կամ ընտրողների 39,54 տոկոսը։

Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու ու բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Աբովյանի ընտրատեղամասերից մեկում ընտրողը փորձել է դուրս հանել քվեաթերթիկը
ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է ընտրություններին վերաբերող 59 ահազանգ ու 570 հրապարակում
Նորամարգի երկու բնակիչ 15 000-20 000 դրամի սահմաններում ընտրակաշառք են բաժանել
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), քվեարկություն

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Լարվածության օջախները հայ–ադրբեջանական սահմանին
    Last update: 14:34 28.07.2021
    14:34 28.07.2021

    Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները

    Հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մարտերը վերսկսվեցին։ Հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր սա ամենամեծ էսկալացիան է։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է սահմանային լարվածության օջախները։

    2044
  • ՀՀ պետական պարտքի դինամիկան
    Last update: 13:59 02.07.2021
    13:59 02.07.2021

    ՀՀ պետական պարտքն անշեղորեն աճում է

    Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է երեք անգամ։

    294
    4
  • Կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը Հայաստանում
    Last update: 21:00 28.06.2021
    21:00 28.06.2021

    Քանի՞ մարդ է ՀՀ–ում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

    Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

    121
  • Ներմուծում Թուրքիայից
    Last update: 18:24 24.06.2021
    18:24 24.06.2021

    ՀՀ–ն ինչ է գնել Թուրքիայից և ինչ ծավալով

    Հայաստանի կառավարությունը կես տարով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Թուրքական ապրանքների տաբուն կգործի մինչև հունվարի 1-ը։ Մեր ինֆոգրաֆիկայում կտեսնեք, թե Հայաստանը ինչ է գնել Թուրքիայից և ինչ ծավալով։

    270

Գլխավոր թեմաներ