10:53 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Ինֆոգրաֆիկա

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

Ստանալ կարճ հղումը
92410
Աժ ընտրություններ 2021. մասնակցությունը 20։00 դրությամբ
© Sputnik / Shushanik Avdalyan

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում, որտեղ 109 726 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 66 252–ը կամ 60.38 %–ը։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։ Այս մասին րոպեներ առաջ ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Պաշտոնական տվյալներով` Երևանում ընտրելու իրավունք ունեցող 859 000 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 442 846–ը կամ 51.55 %–ը, Արագածոտնի մարզում 117 472 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 58 837–ը կամ 50%–ը, Արարատում 223 360 ընտրողներից ընտրություն է կատարել 113 625–ը կամ 50.87 %–ը, Արմավիրի մարզում 235 840 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 104 880–ը կամ 44.47%–ը, Գեղարքունիքում 189 527 ընտրողներից քվեարկել է 86 173 –ը կամ 45.47 %–ը, Լոռիում գրանցված 233 552 ընտրողից քվեարկել է 109 141 –ը կամ 46.73 %–ը, Կոտայքում 242 022 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 121 212–ը կամ 50.08 %–ը, Շիրակի մարզում գրանցված 226 763 ընտրողներից քվեարկել է 93 510–ը կամ 41.24 %–ը, Սյունիքում` 109 726 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 66 252–ը կամ 60.38 %–ը, Վայոց Ձորի մարզում 46 620 ընտրողներից քվեարկել է 26 132–ը կամ 56.5 %–ը և Տավուշի մարզում գրանցված 109 690 ընտրողներից քվեարկել են 58 666–ը կամ 53.48%–ը։

Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Երևանում. տեսանյութ

Հիշեցնենք` այսօր Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները

Ըստ թեմայի

Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեց
Ընտրողների 38 %–ից ավելին արդեն մասնակցել է քվեարկությանը
Զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են. ՊՆ
թեգերը:
Տիգրան Մուկուչյան, Ընտրություններ, քվեարկություն

Այլ ինֆոգրաֆիկաներ

  • Լարվածության օջախները հայ–ադրբեջանական սահմանին
    Last update: 14:34 28.07.2021
    14:34 28.07.2021

    Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները

    Հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մարտերը վերսկսվեցին։ Հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր սա ամենամեծ էսկալացիան է։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է սահմանային լարվածության օջախները։

    2095
  • ՀՀ պետական պարտքի դինամիկան
    Last update: 13:59 02.07.2021
    13:59 02.07.2021

    ՀՀ պետական պարտքն անշեղորեն աճում է

    Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է երեք անգամ։

    294
    4
  • Կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը Հայաստանում
    Last update: 21:00 28.06.2021
    21:00 28.06.2021

    Քանի՞ մարդ է ՀՀ–ում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

    Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

    121
  • Ներմուծում Թուրքիայից
    Last update: 18:24 24.06.2021
    18:24 24.06.2021

    ՀՀ–ն ինչ է գնել Թուրքիայից և ինչ ծավալով

    Հայաստանի կառավարությունը կես տարով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Թուրքական ապրանքների տաբուն կգործի մինչև հունվարի 1-ը։ Մեր ինֆոգրաֆիկայում կտեսնեք, թե Հայաստանը ինչ է գնել Թուրքիայից և ինչ ծավալով։

    270

Գլխավոր թեմաներ