17:35 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
В горах Нагорного Карабаха

ԼՂՀ ԱԳՆ. ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

© Sputnik/ Р. Мангасарян
Արցախ
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, նշվում է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրությունում:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 8–Sputnik. Հուլիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»,– նշվում է հաղորդագրությունում։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Գլխավոր թեմաներ