00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Բաբայանը մեկնաբանում է Ուորլիքի հայտարարությունը. չկա վերադարձ անցյալին նաև սահմանների առումով

Բաժանորդագրվել
Բաբայանը նշել է, որ Արցախը պետք է ունենա հնարավորություն` սեփական անվտանգությունը բոլոր հարթություններում ապահովելու համար և միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ սահմանների ճշգրտման հարցին

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. Չի բացառվում, որ Ջեյմս Ուորլիքն օգտագործած չլիներ նման ձևակերպումներ, և դա լիներ ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին  հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Նրա մեկնաբանությամբ`  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի խոսքերն այն մասին, որ գրավյալ տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին համալիր կարգավորման շրջանակում:

Բաբայանն ընդգծել  է, որ ցանկացած դիվանագետ, հատկապես՝ Ուորլիքի նման փորձառու և ազնիվ դիվանագետը, հասկանում է, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել միակողմանի զիջումներով, ավելին՝ կողմերը պետք է այնպիսի կարգավորման հասնեն, որ հետագայում գայթակղություն չլինի ուժային նոր տարբերակ կիրառելու:

«Եթե փորձ չի արվում պատճառները կարգավորել, ավելի շուտ՝ վերացնել, ապա անհնարին է խոսել հետևանքների  մասին: Հետևաբար, պետք է ամեն ինչ անել քաղաքական բոլոր հարցերը լուծելու համար: Արցախը պետք է ճանաչվի որպես անկախ պետություն: Արցախը պետք է ունենա հնարավորություն սեփական անվտանգությունը բոլոր հարթություններում ապահովելու համար և միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ սահմանների ճշգրտման հարցին, կարգավորել այլ հարցեր, այդ թվում՝ մարդասիրական, փախստականների վերաբերյալ»,-նշել է նա:

Բաբայանի կարծիքով` փախստականների վերադարձը պետք է լինի երկուստեք, զուգահեռաբար: «Այդպես չի կարող լինել, որ միայն մի խումբ փախստականներ, տվյալ դեպքում՝ ադրբեջանցիները, վերադառնան, իսկ հայերը չկարողանան վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը: Երկրորդ, չկա վերադարձ անցյալին նաև սահմանների առումով: Սա ոչ թե պատմական կամ ինչ-որ աննորմալ երևակայության հարց է, այլ անվտանգության: 1988 թվականի ԼՂԻՄ-ի և 1991-ի սահմանների ներքո Արցախը կենսունակ չէ որպես անկախ պետություն և դառնում է գայթակղության թիրախ՝ նոր ցեղասպանության միջոցով հարցը կարգավորելու համար: Սա լոկ հայտարարություն չէ, սա մեր պրակտիկան է, սա ցույց է տվել մեր պատմությունը»,-նկատել է բանախոսը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը շարունակում է և հարցադրում անում, թե ինչպես են պատկերացնում, որ Ադրբեջանը, օրինակ, վերահսկողություն սահմանի Բերձորի վրա կամ վերցնի Քարվաճարը, որտեղից սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը: «Այսինքն, Արցախի ջրային պաշարների պատկառելի մասը: Այդ գետերը սնում են Սևանը, հիմա որ թունավորե՞ն ամբողջ Հայաստանը, ի՞նչ պետք է  անենք»,-հռետորական հարցադրում է արել նա:

Բաբայանն այս ամենը միանգամայն հավանական է համարում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը մի պետություն է, որը հերոսացնում է Սաֆարովի պես տականքին, որտեղ հայատյացության ցանկացած դրսևորում համարվում է հերոսություն, իսկ հային բարևելը՝ քրեորեն պատժելի արարք:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, ապա Արցախում այն բարձր են գնահատում, քանի որ կարծում են, որ այն անում է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղություն և կայունություն պահպանելու համար: «Մտածել, որ հիմա պահն է համապարփակ կարգավորման համար, իհարկե, վաղաժամ է, մանավանդ, որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան և վարում է ֆաշիստական, ապակառուցողական քաղաքականություն»,- եզրափակել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուլիսի 14–ին «Վեդոմոստիին» տված հարցազրույցում ասել է, որ «բռնազավթված» տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին ղարաբաղյան խնդրի համալիր կարգավորման շրջանակում։

Լրահոս
0