04:12 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
армия оборона Карабах граница военнослужащий НКР

Հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Пресс-служба МО РА
Արցախ
Ստանալ կարճ հղումը
5 0 0

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի– Sputnik. Հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ,  ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 և 20 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Ըստ թեմայի

Մեկ օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ
Ադրբեջանը մեկ օրում շուրջ 130 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանն ինտենսիվ կերպով խախտել է հրադադարի ռեժիմը` կիրառելով ականանետեր և նռնականետեր
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանն ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը

Գլխավոր թեմաներ