04:57 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
армия оборона Карабах граница военнослужащий НКР

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Пресс-служба МО РА
Արցախ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ,  հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից (60 արկ) և ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (51 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Գլխավոր թեմաներ