04:55 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
армия оборона Карабах граница военнослужащий НКР

ԼՂՀ ՊՆ. Փոխհրաձգության հետևանքով Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել

Пресс-служба МО РА
Արցախ
Ստանալ կարճ հղումը
172 0 0

Հանգստյան օրերին ադրբեջանական կողմը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի– Sputnik. Ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի սադրած փոխհրաձգության հետևանքով հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հղում անելով հավաստի աղբյուրներին։

«Հանգստյան օրերին  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային  (60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը»,– նշվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների: «ՊԲ դիրքապահ անձնակազմը շարունակում է աչալրջորեն վերահսկել ողջ առաջնագիծը և վստահորեն իրականացրել իր առջև դրված մարտական խնդիրը»,– նշվում է հաղորդագրությունում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Գլխավոր թեմաներ