ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, որոնց կազմում 5 տանկեր են, շրջափակման մեջ են ընկել շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ, հայտնում են հայկական ԶԼՄ-ները` հղում անելով ԼՂՀ ուժային կառույցների աղբյուրին:
«ԼՂՀ բանակի հմուտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի ուղղությամբ շրջափակման մեջ է հայտնվել ադրբեջանական զինված ուժերի 5 տանկ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դրանք գրավելու կամ վերացնելու ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ լարվածությունը պահպանվում է հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան ուղղություններով: