06:39 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Сбитый войсками НКР азербайджанский вертолет

Ադրբեջանական բանակը երեկ և այսօր կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա

© Sputnik/ МО НКР
Արցախ
Ստանալ կարճ հղումը
18420

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված, նշված է հայտարարության մեջ:

Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ:

«Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:

Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 («Գրադ») հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է իրավիճակի զարգացման հետագա ընթացքին տեղեկանալու համար հետևել ԼՂՀ ՊՆ հաղորդագրություններին:

 

 

Գլխավոր թեմաներ