00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. Թուրքական գործոնը վճռորոշ եղավ Ղարաբաղի վրա հարձակվելու հարցում

© МО НКРВоенные действия в Нагорном Карабахе
Военные действия в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքական գործոնը Ադրբեջանի համար վճռորոշ եղավ խոսքից գործի անցնելու համար: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է մոսկվաբնակ քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Եթե մինչև հիմա Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ ունի բավական չափով ռազմական ներուժ ու սպառազինություններ ԼՂ հարցը ուժով լուծելու համար, բայց ամպագոռգոռ հայտարարություններից այն կողմ չէր անցնում, ապա այժմ հատկապես «թուրքական գործոնը վճռորոշ եղավ խոսքից գործի անցնելու համար»,- ասել է Անդրանիկ Միհրանյանը:

Վերլուծաբանը հիշեցրել է նաև, որ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ուղղաթիռի խոցումից հետո թուրքական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Բաքու այցելելով, իրենց զորակցությունն էին հայտնել Ադրբեջանին՝ անգամ այն դեպքում, եթե ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհին վերջինը որոշի ուժ կիրառել:

«Կարծում եմ` սրանք պրովոկացիոն քայլեր էին Թուրքիայի կողմից՝ ուղղված թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի դեմ, միտված այս տարածաշրջանի ապակայունացմանը»,- ասում է Միհրանյանը՝ նշելով, որ Թուրքիայի նման քաղաքականությունը խթան հանդիսացավ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի արտահայտման համար:

Մեկնաբանելով ռազմական գործողությունները միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունը, որն, ի դեպ, հայկական կողմը պաշտոնապես որակել է որպես «տեղեկատվական ծուղակ», վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը կարծիք հայտնեց, որ դրանով Ադրբեջանը փորձում է մեղմել պատերազմական գործողություններին դեմ արտահայտվող միջազգային կառույցների վերաբերմունքը:

«ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, թե մենք վաղուց էինք պատրաստվում, մենք ենք հարձակվել, և մենք ենք ուժի միջոցով ուզում լուծել Ղարաբաղի հարցը: Եվ այսպիսի լկտի հայտարարությունները ոտնահարում են բոլոր նախնական պայմանավորվածություններն ու միջազգային համայնքի մասնակցությունը ղարաբաղյան հարցի լուծմանը»,- ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ նման հայտարարություններից հետո արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ով է սկսել պատերազմական գործողությունները:

«Ադրբեջանը պաշտոնական անձանց բերանով հայտարարում է, որ իրենք են սկսել և որ իրենք վաղուց էին դրան նախապատրաստվում: Ուրեմն սա վաղուց նախապատրաստված պատերազմական գործողությունների պլան է, որ Ադրբեջանն իրականացրել է՝ ոտնահարելով բոլոր պայմանավորվածությունները՝ սկսած Բիշքեկի զինադադարից»,- ասել է Անդրանիկ Միհրանյանը:

 

Լրահոս
0