00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտակերտում պայթյունների ձայներ են լսվում. որոշ հատվածներում ավերածություններ կան

© МО НКРВоенные действия в Нагорном Карабахе
Военные действия в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հակամարտության գոտում` Մարտակերտ քաղաքի մոտ, հրետակոծությունները շարունակվում են շփման գծից 2,5 կմ հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի- Sputnik. Հենց Sputnik Արմենիայի թղթակիցների խումբը մտավ Մարտակերտի շրջկենտրոն (Ստեփանակերտից հյուսիս), անմիջապես լսվեցին արկերի պայթյունները։

Արկն ընկավ քաղաքի կենտրոնի տներից մեկի տնամերձ հողամասում։ Մարտակերտի փողոցներում գրեթե մարդ չկա։ Մարդիկ դառը փորձից ելնելով` թաքնվում են, որպեսզի ավելորդ անգամ վտանգի չենթարկեն սեփական կյանքը։

Մարտակերտի շրջանի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, որը հիմա գլխավորում է նաև շրջանի քաղաքացիական պաշտպանությանը, պարզաբանեց, որ գնդակոծությունն իրականացվում է արևելյան հատվածից։ Նա ու իր տեղակալները, իրավիճակից ելնելով, զինվորական համազգեստով են։ Նրանց խոսքով` հակառակորդը հաուբիցային հրետանի է կիրառում։

«Ահա տեսնո՞ւմ եք, նույնիսկ հիմա, երբ մենք զրուցում ենք, պարզ լսվում է արկերի սուլոցը»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։

Նրա խոսքով` շաբաթ լույս կիրակի գիշերն արթնացել է անասելի ռմբակոծության ձայնից։ Նրա պատշգամբից երևում են մեր դիրքերը, և հասկացել է, որ առաջնագիծը հրթիռակոծվում է։

«Ես պատերազմի մասնակից եմ և հիանալի գիտեմ, թե գիշերային երկնքում ինչ լուսային հետք է թողնում «Գրադի» արկը»,- ասաց նա։

Զինվորական հրամանատարությունից առաջնագծում տիրող իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվություն ստանալով` նա նույն գիշերը սկսել է գործողությունների պլան մշակել։

«Մարտակերտը, ինչպես նաև Մալիշ և Մադաղիս գյուղերը շատ մոտ են շփման գծին, դրանից ընդամենը 2,5 կմ հեռավորության վրա են, և արդեն հասկանալի էր, որ բնակչությունը կարող է վտանգի ենթարկվել, ինչը և տեղի ունեցավ։ Սկզբում «Գրադ» հրանոթից համազարկային կրակ են արձակել Թալիշ գյուղի վրա, այնուհետև գնդակոծության է ենթարկվել Մադաղիս գյուղը։ Այստեղից երեխաներին տարհանել են շփման գծից հեռու վայրեր` Դրմբոն, Մեծ շեն և Մաղալու գյուղեր։

Գնդակոծության ժամանակ վիրավորվել է երեք մարդ` նրանցից մեկը Մադաղիսի գյուղապետ Զավեն Հովհաննիսյանն է։ Մարտակերտում իրարանցում չկա։ Տեղի բնակիչները վճռական են տրամադրված. սպասում են հրամանի, որպեսզի աջակցություն ցուցաբերեն Պաշտպանության բանակին։

Շրջանի ղեկավարի խոսքով` երեկ քաղաքի ուղղությամբ 25 արկ է արձակվել։ Sputnik Արմենիայի թղթակիցները երկուսուկես ժամվա ընթացքում 15 պայթյուն հաշվեցին։

Քաղաքային հիվանդանոցում երկու հերթափոխով են աշխատում, հիվանդանոցում նոր վիրավորներ չկան։ Խիստ տուժել է Մարտակերտի դպրոցը, կոտրված են ապակիները, արկերից մեկն ընկել է հենց դպրոցի տնտեսական շինության վրա և վնասել մարզահրապարակը։

Տեղի բնակիչը` Արտավազդը, ցանկություն հայտնեց ցույց տալ Մարտակերտի առավել վնասված հատվածը և տարավ իր տուն։ Այդ պահին, երբ լրագրողները նրա ուղեկցությամբ մտան տան տարածք, ևս մեկ ռումբ պայթեց։

«Արագ տուն մտեք, թաքնվե՛ք սենյակում։ Էլ մի՛ նկարեք, չե՞ք հասկանում` ուր եք եկել»,- ասաց նա։

Թեև գյուղը գտնվում է գնդակոծության գոտում, այնուհանդերձ փողոցներում և շրջակայքում զինվորականների ակտիվություն չի նկատվում, ճանապարհները փակ չեն, իսկ տեղի բնակիչների հետ զրույցում զգացվում է, որ ստեղծված իրավիճակը խուճապ չի առաջացրել։

Կասկած չկա, որ ղարաբաղյան բանակի համարժեք գործողություններից հետո հակառակորդը կդադարեցնի կրակը։

 

 

Լրահոս
0