23:50 22 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
Танки ВС Нагорного Карабаха

Զինվորի հայրը. ճակատում հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին

МО НКР
Արցախ
Ստանալ կարճ հղումը
5533120

ԼՂՀ շփման գծի հարավային հատվածում հուզիչ դրվագ եղավ, հաղորդեց Sputnik Արմենիայի թղթակից Դմիտրի Պիսարենկոն

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ԼՂՀ շփման գծի հարավային դիրքեր երեքշաբթի հասան երկրապահ կամավորականները, և հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին։

«Որդին այստեղ ժամկետային ծառայություն է անցնում, նա տանկիստ է, իսկ հայրը մասնակցել է 1990-ականների պատերազմին։ Շատ սրտաճմլիկ հանդիպում էր։ Նրա որդին դեռ երեկ մարտերի մեջ էր, այսօր հանգստանում էր։ Նրանք չգիտեին` հնարավորություն կունենա՞ն միմյանց տեսնելու»,- հայր ու որդու հանդիպումն այսպես նկարագրեց Sputnik Արմենայի թղթակիցը։

Նա հայտնեց, որ երկրապահ կամավորականները պատրաստվում են հերթափոխել դիրքերում գտնվող իրենց մարտական ընկերներին։

Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ` տեղում գտնվող մարդիկ հայտնել են, որ մի քանի ժամ է՝ հակառակորդի կողմից կրակը նվազել է, բայց հակառակորդը մնում է գրաված դիրքերում։ Մի քանի բարձունք դեռ նրանց վերահսկողության տակ է։ Մարտական գործողությունները ոչ ակտիվ, բայց շարունակվում են:

«Հիմնական ռազմական գործողություններն ընթանում են իշխող բարձունքի համար, ու եթե հաջողվի գրավել այդ բարձունքը, հակառակորդը կնահանջի», — հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

 

Գլխավոր թեմաներ