00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայազգի գեներալները կմիավորվեն Կոմանդոսի ծրագրով

© NKR NewsАркадий Тер-Тадевосян
Аркадий Тер-Тадевосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) աշխարհի բոլոր երկրներում բնակվող հայազգի բարձրաստիճան սպաներին և ռազմական փորձագետներին կոչ է արել միանալ իր առաջարկած ծրագրին, որով նախատեսվում է ռազմա-ուսումնական կենտրոններում համապատասխան գիտելիքներ փոխանցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զինվորագրվել Հայոց բանակին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Ադրբեջանի հերթական հարձակման ընթացքում սկիզբ առած ինքնաբուխ կամավորական շարժումը, որը հակառակորդին դիմագրավելու գործում իր ուրույն դերակատարությունն ունեցավ, Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը, հաղորդում է «Արցախպրեսը»։

Ըստ Տեր-Թադևոսյանի` անհրաժեշտություն է զգացվում որոշակիորեն կազմակերպված բնույթ հաղորդել համաժողովրդական կամավորական շարժմանը, ինչպես նաև թարմացնել առաջնագիծ մեկնող ազատամարտիկների և մյուս կամավորականների ռազմական գիտելիքները:

Նա նշել է, որ իր կոչին արդեն արձագանքել են աշխարհի տարբեր երկրներից հայազգի գեներալներ: Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է.

«Հարգելի աշխարհասփյուռ հայության գեներալներ և ռազմական փորձագետներ

Այսօր հայության առջև ծառացել են կենաց-մահու խնդիրներ: Պանթուրքիզմը փորձեց և շարունակելու է փորձել ծնկի բերել հայ ժողովրդին, որովհետև ՀՀ-ն և ԼՂՀ-ն են այդ գաղափարախոսության կյանքի կոչման հիմնական խոչընդոտներից մեկը: Իրենց յուրահատուկ վայրագությամբ և նենգությամբ, օգտագործելով բոլոր տեսակի զինյալներին և զինատեսակները, իսլամական պետության զինյալներից սկսած մինչև սմերչներ, հարձակվեցին սահմանին կանգնած հայ զինվորի վրա: Չնայած գործադրած բոլոր ջանքերին՝ հայ զինվորը դիմագրավեց և հաղթեց, զոհվեց, բայց չընկրկեց: Շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին Հայոց աշխարհը կանգուն պահելու սուրբ գործին:

Եվ հիմա կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին մենք պետք է լինենք արժանի հայ զինվորին: Մենք իրավունք չունենք նրա գործած սխրանքը իզուր կորցնել: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական:

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՐԱՍՅՈՒՆՈՎ ԵՐևԱՆԻՑ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂ - Sputnik Արմենիա
Հայ կամավորները գնում են մարտի
Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին՝ հավաքվել Երևանում՝ հայության առջև ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:

Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվեց։ Երևանը հաղորդեց ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարեց Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվեցին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չկնքվեց։ Երկու կողմերը հայտարարում են պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

Լրահոս
0