22:29 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Сбитый азербайджанский беспилотник

Պատերազմ առանց գերիների

© Sputnik/ Stringer
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Դմիտրի Պիսարենկո
6810

Մահացածների մարմինները փոխանակելու և անհետ կորած ղարաբաղցի մարտիկին որոնելու մասին վերջին լուրերը հակամարտության թեժացման ևս մի առանձնահատկություն վերհանեցին

Երբ մարտական գործողությունները սկսվեցին, դրանք միանգամից անվանեցին «դրոնների պատերազմ»։ Հիմա էլ, երբ առաջնագծում «կրքերը» հանդարտվեցին և դրանք սառը գլխով վերլուծելու հնարավորություն ստեղծվեց, պարզվեց, որ սա յուրահատուկ պատերազմ էր։ Պատերազմ առանց պատանդների…

Անօդաչու թռչող սարքերի կիրառումը նորություն չէ։ Դրանք կիրառում են և՛ Դոնբասում, և՛ Սիրիայում։ Միակ անակնկալը կամիկաձե-դրոններն էին, որոնք նման մասշտաբով առայժմ ոչ մի տեղ չէին օգտագործվել։ Եթե կողմերը ինքնաթիռներ կիրառեին (ինչի հույս ունեին առաջնագծի մարտիկները), ապա հակամարտությունը ավելի լայնածավալ բնույթ և խիստ քաղաքական արձագանք կունենար։ Երևում է` կողմերը որոշեցին չխորացնել դրությունը, որից դուրս գալու ստույգ ելքն անհնար կլիներ կանխագուշակել։

Sputnik Արմենիայի ֆոտոշարքը, որը ներկայացնում է գնդակոծված Թալիշը։

Թվում էր, թե ԱԹՍ-ների, հրետանու և տանկերի կիրառումը մարտական գործողությունների դիստանցիոն բնույթի մասին է խոսում։ Բայց եղան նաև մերձամարտերի դեպքեր, ինչպես ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ մարտիկները նախընտրում էին մահանալ, քան թե գերի ընկնել։ Ավելին, չէր կարելի մարտի դաշտում թողնել մահացած զինակիցների մարմինները։ Միմյանց նկատմամբ ատելությունն արտահայտվում էր նաև մահացածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով։ Նման դեպքեր եղան նաև այս անգամ…

Այդ պատերազմի ժամանակ կողմերը տարեցտարի ավելի հմտորեն էին տիրապետում միմյանց խոցելու միջոցներին։ Կորուստներն ավելանում էին։ Մարդիկ սկսում էին հասկանալ կյանքի իրական արժեքը։ Եվ միայն վերջում` 1994թ.-ին, երկու կողմերի մարտիկները սկսեցին գերիների հանդեպ մարդկային վերաբերմունք ցուցաբերել։

Այս կարճ պատերազմի ընթացքում պատանդ չվերցրին։ Ամենայն հավանականությամբ, ոչ բարձր տեխնոլոգիական կրակային միջոցների պատճառով, որոնք թույլ են տալիս խոցել կամ հետ մղել հակառակորդին։ Ղարաբաղի համար պայքարող նոր սերնդի ներկայացուցիչների սրտերն այնքան են քարացել, որքան 90-ականների մարտիկներինը։ Եթե այդպես չէ, ապա դեռ հնարավորություն կա, որ միակ անհետ կորած հայ զինվորը տուն կվերադառնա ողջ և առողջ։

 

 

Գլխավոր թեմաներ

  • Ծովակալ Իսակով

    …1941 թվականին Շլիսելբուրգի մերձակայքում նա կորցրեց ձախ ականջի լսողությունը, իսկ մեկ տարի անց Սոչիում անդամահատեցին նրա ոտքը` ազդրին հասցված բեկորային վիրավորման հետևանքով առաջացած փտախտի պատճառով։ Վիրահատությունից հետո երկու ժամ չէր շոշափվում զարկերակը, սակայն նա ողջ մնաց։

    3
  • Ծրագրավորող

    Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ուկրաինան աշխարհի ամենամեծ ՏՏ–շուկան են ձևավորել, որում ընդգրկված է 15 հազար մասնագետ և երկու հազար ընկերություն։ Այս եզրակացությանն են հանգել Yalantis ընկերության մասնագետները։

    12
  • Ատենախոսություն

    Հայաստանը գիտական գրագողությունների բացահայտմամբ նախկին ԽՍՀՄ–ում առաջին տեղում է։ Բացահայտվում են ոչ միայն Հայաստանում ու հայերենով, այլև արտերկրում այլ լեզուներով կատարված գրագողությունները, Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն որակավորման հանձնաժողովից։

    32