00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թալիշում, Մարտակերտում ու Մատաղիսում կյանքը վերադառնում է բնական հուն

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի օրից ԼՂՀ Մարտակերտ քաղաքը գրեթե ամբողջությամբ վերականգնված կլինի։ Իսկ Թալիշն ու Մատաղիսը դեռ վերականգնվում են։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանին հայտնեց ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Spuntik. Մարտակերտ քաղաքն այսօր ապրում է իր բնականոն կյանքով, բոլոր ենթակառուցվածքները գործում են, բնակիչները վերադարձել են իրենց բնակարաններ։ Ադրբեջանական հրետակոծությունից առավել լուրջ վնասված բնակարանները դեռ վերանորոգման փուլում են։

Մարտակերտի դպրոցում վերսկսվել է ապրիլի 2-ի առավոտյան ադրբեջանական հրետակոծության հետևանքով ընդհատված դասապրոցեսը։

© Sputnik / Асатур ЕсаянцՄարտակերտի դպրոցն ապրիլի սկզբին
Мартакерт, НКР - Sputnik Արմենիա
Մարտակերտի դպրոցն ապրիլի սկզբին

«Երեխաները հաճախում են դպրոց։ Իսկ ծնողները, թեև դեռ փոքր-ինչ անհանգստությամբ են ճանապարհում նրանց, բայց վստահում են սահմանը պահող զինվորին և համոզված են, որ եթե հանկարծ Ադրբեջանն էլի փորձի ոտնձգություններ կատարել, ապա համապատասխան արձագանք կստանա»,-Sputnik Արմենիային հայտնեց Արտակ Բեգլարյանը։

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Ղարաբաղի վարչապետը խոստանում է` Մարտակերտը, Մատաղիսն ու Թալիշն արագ կվերականգնվեն
Ադրբեջանի հարձակումից առավել շատ տուժած Թալիշ ու Մատաղիս գյուղերում վերականգնողական աշխատանքների ծավալն, Արտակ Բեգլարյանի խոսքով, ավելի մեծ է։ Մատաղիսում ենթակաուցվածքներն ամբողջությամբ վերականգնված են, բայց տները դեռ վերակառուցման կարիք ունեն։ Թալիշում անելիքներն անհամեմատ ավելի շատ են, բայց բնակիչների մի մասը վերադարձել է տուն։

ԼՂՀ իշխանությունները քառօրյա պատերազմի ընթացքում արցախցիների կրած վնասների ամբողջական չափը թեև դեռ չեն հաշվարկել, բայց վստահեցնում են, որ բոլոր, այդ թվում` գույքային վնասները մինչև վերջին լուման փոխհատուցվելու են` լինի դա պետական բյուջեի, թե բարեգործների աջակցությամբ։

Թալիշցի 104–ամյա տատիկին փրկել է թոռնիկը - Sputnik Արմենիա
Թալիշ. թե ինչպես թոռը փրկեց 104–ամյա տատին` շալակած տանելով 300 մետր
Իսկ մինչ ավերված բնակարանների տերերը հնարավորություն կունենան վերադառնալ իրենց տները, իշխանությունը կհոգա նրանց կացարանի ու սննդի հարցերը։

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրեց նաև, որ Ղարաբաղում բնականոն աշխատանքի են վերադարձել անգամ արդյունաբերական ձեռնարկությունները։ Նրա խոսքով` Մարտակերտի շրջանում` Ստեփանակերտից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրի շուրջ 1500 աշխատակիցներն այս օրերին արդեն աշխատանքի են գնում։

 

 

Լրահոս
0