00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը (երկրորդ մաս)

© Sputnik / Личный архив Д.ПисаренкоС каской стоя
С каской стоя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի թեժացումից մեկ ամիս է անցել։ Մարտերն ընթացան 100 ժամ։ Մեկ ամիս անց Դմիտրի Պիսարենկոն «Ապրիլյան պատերազմ» հատուկ նախագծի շրջանակում ամփոփեց իր ռազմաճակատային օրագիրը։ Մեր կայքում կհրապարակվեն նրա նոթերն առաջնագծից

Դմիտրի Պիսարենկոն Sputnik Արմենիա պորտալի և ռադիոյի տնօրենն է

Sputnik Արմենիայի թղթակիցներն առաջիններից էին, որ մեկնեցին Լեռնային Ղարաբաղ և լուսաբանեցին մարտական գործողությունների ընթացքը։

Կռիվ անօդաչուների հետ

Ապրիլի 4–ին ԼՂՀ իշխանությունները որոշեցին լրագրողներին առաջնագիծ տանել։ Մենք էլ միացանք գնացողներին։ Իհարկե, բացառիկ նյութ պատրաստել չէր լինի, բայց չգնալու դեպքում էլ կարող էինք ինչ–որ կարևոր բան բաց թողնել

Հերթական անգամ համոզվեցի, որ մենակ աշխատելն ավելի արդյունավետ է։ Ավտոմեքենաներն այնքան շատ էին, որ ճանապարհին շարասյուն էր գոյացել։ Զինվորականները որոշեցին, որ գնդակոծվող ճանապարհով գնալը ճիշտ չէ։ Գնացինք երկար, սարերի հետևում թաքնված հատվածով։ Ճանապարհը կրկին տանում էր հյուսիս` Մարտակերտի շրջան։

Կարճատև դադարի ժամանակ զինվորականներից մեկը բոլորին խնդրեց անջատել բջջային հեռախոսները։ Արտասահմանյան թղթակիցներից շատերի մոտ միանում էր ադրբեջանական ռոումինգը, և տրամաբանական էր, որ առաջնագծի մոտ խոսակցությունները կարող էին հեշտությամբ որսալ։

С каской стоя - Sputnik Արմենիա
Զինադադարի ժամանակաշրջանի պատերազմը

Մարտական գործողություններից ի վեր Ղարաբաղի իշխանությունները անվտանգության միջոցներ էին ձեռնարկել. ողջ տարածքում արգելափակվել էր 3G ինտերնետը։

Մեզ տարան ստորգետնյա բունկերի մոտ, որտեղից հայտնվեց սպաների խումբը։ Նրանց լրջորեն անհանգստացրեց այդքան շատ մեքենաների և լրագրողների ներկայությունը։

«Այստեղ մի՛ կանգնեք, ցրվե՛ք։ Հեռու քշեք մեքենաները, բաժանվեք խմբերի»,- ասաց փոխգնդապետը։

Մի օր առաջ Մարտակերտում ձնախառն անձրև էր տեղացել, ու այդ օրն ամպամած էր։ Եղանակն անբարենպաստ էր թռիչքների համար։ Զինվորականները վերև էին նայում։ Գլխավոր սպառնալիքը երկնքից էր գալիս։ Մռայլ երկինքը չէր խանգարում անօդաչու սարքերի թռիչքին։ Անօդաչուները դիտարկում էին իրականացնում և կոնկրետացնում հրետանու և հրթիռների կրակի ուղղությունը։ Իսկ մարդկանց և մեքենաների կուտակումներն իդեալական թիրախ էին նրանց համար։

Մարտակերտի շրջակայքում շարունակում էին որոտալ պայթյունները։

«Ավելի լավ է` կանգնեք ծառերի տակ։ Գուցե դա պարզունակ քողարկում է, բայց` հուսալի»,- նյարդայնացած ասաց փոխգնդապետը։

Նա ծխում է և հարցերի չսպասելով` նկարագրում իրավիճակը։ Հակառակորդը չի ափսոսում իր մարդկանց։ Շարունակում է գրոհել` չնայած կորուստներին։

Տեսախցիկներով զինված անօդաչու թռչող սարքերից բացի, ադրբեջանցիներն օգտագործում են մարտական մարտկոցներով սարքեր` ուղղորդելով թիրախների վրա։ Այդ «կամիկաձեներից» մեկն էր խոցել Սիսիանից եկող կամավորների ավտոբուսը։ Կամիկաձե դրոններն առաջին անգամ են օգտագործվում զինված հակամարտությունների պատմության մեջ։

Իմ ուշադրությունը գրավում է քահանաների խումբը։ Նրանք Ղարաբաղի պաշտպանության բանակի քահանաներն են։ Զինված ուժերում նման պաշտոն կա։ Մարտական գործողությունների պայմաններում քահանաները հոգեբանների դեր են կատարում։

Մամուլի ծառայությունում աշխատող սպան հաղորդում է, որ «ազերդրոններից» մեկը ոչնչացված է։ Սակայն պարզվում է, որ սարքի ընկնելու վայրն ուժեղ գնդակոծության տակ է և անհնար է վերցնել թռչող սարքի բեկորները։

Ռազմական բժիշկն«ՈՒԱԶ»-ով մեկնում է առաջնագծի ուղղությամբ։ Նրա հետևից հրետանային դիրքեր են գնում նաև լրագրողները։ Ռեժիսոր Արշակ Զաքարյանը («Ազգային գվարդիա» հասարակական-հայրենասիրական կազմակերպությունից) լրագրողներին իր միկրոավտոբուս է հրավիրում։ Ուղևորվում ենք խրամատներ։

Պետք է նշել, որ Ղարաբաղը որևէ կերպ չխոչընդոտեց լրատվամիջոցների աշխատանքը։ Ու այդ բաց գործելաոճն առավելություն ապահովեց տեղեկատվական դաշտում։

Ստորաբաժանման հրամանատարը հաստատեց խոցված անօդաչու թռչող սարքի մասին տեղեկությունը։

«Ա՜յ այն սարի հետևն է ընկել»,- ցույց տվեց սպան։

Հետդարձի ճանապարհին` ավտոմեքենայի աջ կողմում, պայթեց «Գրադ» ռեակտիվ կայանքի արկը։ Եվ դրանից անմիջապես հետո ավտոմեքենայի մոտով սլացավ հսկայական արծիվը։ Հաստատ ԱԹՍ չէր։

Երեկոյան Ստեփանակերտում ճեպազրույցի ժամանակ Ղարաբաղի ՊԲ ներկայացուցիչը` գնդապետ Վիտալի Առուստամյանը, ասաց, որ ընթացիկ մարտական գործողություններն իսկական պատերազմ են։ Իսկ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը չբացառեց, որ պատերազմը կարող է տեղափոխվել Ադրբեջանի տարածք։

Ճանապարհ դեպի հարավ

Հաջորդ առավոտյան` ապրիլի 5-ին, մեկնեցի Կենտրոնական պաշտպանական շրջան։ Այնտեղ կամավորների ավտոշարասյուներ էին ձևավորվում։ Ուշադիր նայում էր կամավորների դեմքերին և փորձում ծանոթ գտնել 90-ական թթ.-ի պատերազմից։ Դեմքերը նման էին, բայց սերունդն արդեն ուրիշ էր։

Նախորդ պատերազմի ժամանակ ես շատ երիտասարդ էի, և այդ մարտերի վետերաններն արդեն հիսունն անց են։ Բայց ես ծանոթներ գտա, որոնց հետ երկու շաբաթ էի անցկացրել հեռավոր 1993թ.-ին։

«Դուք հիմա դիրքերի՞ց եք իջել», — հարցրեց պահեստապետը զինվորական համազգեստով մարդկանց։

«Մենք դիրքերից 1994թ.-ին ենք իջել, հիմա կրկին բարձրանում ենք»,- պատասխանեց մարտիկներից մեկը։

Նրա անունը Յուրա Ալեքսանյան է։ Գյումրիից է եկել։ Նախորդ պատերազմի ժամանակ վաշտի հրամանատար է եղել և հիմա` շատ տարիներ անց, իր վետերան կամավորների հետ կրկին առաջնագիծ է մեկնում։ Մարտիկներին հրամայվեց շարժվել դեպի հարավ։ Ես միացա նրանց։

Հարավում Հադրութն է։ Բայց մեզ պետք են Հադրութից հետո ընկած տարածքները։ 1994թ.-ին մարտական գործողություններից հետո դրանք մնացել են ԼՂՀ վերահսկողության տակ։ Հիմա այնտեղ մարտեր են ընթանում գերակա բարձունքի համար։

«Հիշում եմ` այդ պատերազմի ժամանակ դիրքերում երազում էի, որ երբ վերադառնամ, կպառկեմ սպիտակ, մաքուր սավանով անկողնում և սուրճ կխմեմ։ Բայց ավելի շատ լողանալու մասին էի երազում»,- պատմում է Յուրան։

Նրա ընկերը` Արմավիրից եկած կամավորական խմբի հրամանատարը, հիշեց 1993թ.-ը։ Գրոհներից մեկի ժամանակ պետք էր հատել գետը։ Զինվորները պահը չկորցրին ու գետ մտան լողանալու։ Պատերազմի ժամանակ դա հազվադեպ հաջողություն է։

© Sputnik / Дмитрий ПисаренкоՅուրա Ալեքսանյանը (ձախից երկրորդը)
Юра Алексанян (второй слева) с бойцами-добровольцами - Sputnik Արմենիա
Յուրա Ալեքսանյանը (ձախից երկրորդը)

Զինվորական կենցաղի խորամանկությունները

Մեզ ուղեկցեցին Մեխակավանի զորամասերից մեկը, որը նախկինում կոչվել է Ջաբրաիլ։ Անձնակազմը` բացառությամբ տասնյակ զինվորների և մի քանի սպաների, ամբողջությամբ գտնվում է առաջնագծում։

Կամավորները հավաքվում են զորահրապարակում։ Նրանցից շատերը դեռ նախորդ պատերազմի ժամանակ են փորձառություն ստացել։ Ինձ պատմեցին, որ պատերազմում ամենագլխավորը ոչ միայն դիպուկ կրակելու կարողությունն է, այլև` կենցաղը գրագետ կազմակերպելու ընդունակությունը։ Խրամատներում զինվորներն ավելի լավ են զգում իրենց, երբ լուծված են լինում ուտելիքի, ջրի, արտաքնոցի հարցերը։

Կամավորականները շատ են տարբեր են։ Ահա մեկը` ջինսե տաբատով, նորաոճ կոշիկներով, իսկ բաճկոնին`գնդապետի աստղեր։ Ասում են` նա «մեծ մարդ» է մաքսային մարմիններում։

Մյուս կամավորի ձեռքին գեղարվեստական պատկերներ են։ Էդգարը (այդպես էր կամավորի անունը) դաջվածքներն արել էր բանտում։ Ընդ որում` Տեխասի։ Էդգարը նախնիների հայրենիք է եկել երեք ամիս առաջ։ Երբ սկսվել էին մարտական գործողությունները, նա առանց վարանելու ԱՄՆ-ից Ղարաբաղ էր մեկնել։

«Գլենդելում եմ ապրում։ Այնտեղ է գտնվում Ամերիկայի ամենամեծ հայկական համայնքը։ ԱՄՆ կվերադառնամ միայն այն ժամանակ, երբ հաղթենք»,- ասաց Էդգարը։

Եվս մեկ ցնցող փաստ։ Վետերան կամավորների շարքում կան նաև հաշմանդամություն ունեցող և ձեռնափայտերով մարդիկ։ Կան պրոթեզներով կամավորներ։ Մարտիկներից մեկը մի ձեռք ունի։ Եվ այդ միակ ձեռքում հրացանն է։ Կամավորներն ակտիվ զրուցում են։ Բոլորը մարտի դաշտ են ձգտում։

Ձեռնափայտին հենվել-կանգնել է նաև մի ուրիշ կամավոր, անունը`Կարո։ Վառվռուն աչքերով տղամարդն ասում ` նախորդ պատերազմի համեմատ շատ բան է փոխվել։

Մարտիկները միանում են թեմային։ Նրանք, ովքեր մեզանից մի քանի օր առաջ են եկել առաջնագիծ, պատմում են, թե ինչպես են կործանել մարտական և հետախուզական դրոնները։

© Photo : Arshak ZakaryanԿործանված անօդաչու սարք
Сбитый азербайджанский дрон - Sputnik Արմենիա
Կործանված անօդաչու սարք

Պապիկներից մեկն անօդաչու թռչող սարքեր էր կործանել որսորդական հրացանով։ Պարզվեց, որ շատ արդյունավետ միջոց է

«Մի անգամ անօդաչու սարք խփեցի, բայց ընկավ մեր խրամատ և վնասեց տղաներին»,- ասաց կամավորներից մեկը։

Մարտերում ԱԹՍ օգտագործելը նորություն չէ։ Դրանք օգտագործում են և՛ Դոնբասում, և՛ Սիրիայում։ Բայց «կամիկաձե» դրոններն այդքան ակտիվ չէին օգտագործել վերջին շրջաների որևէ հակամարտությունում։

Կողմերը մարտական ավիացիա չեն օգտագործում։ Երևում է` չեն ուզում խորացնել դրությունը։ Ամեն դեպքում, Ղարաբաղը դարձավ պատմության մեջ ռազմական գործողությունների առաջին թատերաբեմը, որտեղ մարտական դրոններ կիրառվեցին։

Խոսեցին անհետ կորածների մասին։ Սպաներից մեկի մասին որևէ տեղեկություն չկար։ Հարձակման գիշերը նա վերցրել էր հրացանը և ՈՒԱԶ-ով մեկնել դիրքեր ու հայտնվել դարանում։ Երբ հակառակորդին հետ են շպրտել, գտել են ավտոմեքենան։ Իսկ վարորդն անհետացել է։

«Սկսեցինք զանգել բջջայինին։ Սկզբում զանգ չէր գնում, բայց մի քանի ժամ անց օտար ձայն պատասխանեց»,- պատմեց մարտիկներից մեկն ու շարունակեց. «Հեռախոսը տուր տիրոջը։ Հիմա ես եմ տերը։ Արի հանդիպենք սահմանին, խոսենք։ Այստեղ սահմաններ չկան, ամենուր Ադրբեջանն է։ Եվ անջատեց հեռախոսը»։

Այս պատերազմի ժամանակ զինվորականները լրջագույն խնդրի բախվեցին, որի մասին նույնիսկ չէին էլ մտածել։ Յուրաքանչյուրը բջջային հեռախոս ունի։ Խնդիրն այն է, որ հեռախոսը ժամանակ առ ժամանակ պետք է լիցքավորել։ Զորանոցներում առաջին հերթին ազատ վարդակներ և լիցքավորման սարքեր են փնտրում։

© Sputnik / Dmitri PisarenkoՓորձառուները խորհուրդ են տալիս բջջային սարքերի հավելյալ մարտկոցներ վերցնել
С мобильником - Sputnik Արմենիա
Փորձառուները խորհուրդ են տալիս բջջային սարքերի հավելյալ մարտկոցներ վերցնել

«Եթե ինձ «տրայնիկ» տան, միայնակ կգրավեմ այս բարձունքը»,- ասաց տղաներից մեկը։

Պատերազմ գնացողներին խորհուրդներ են տալիս փորձառու մարտիկները, ասում են` պարենամթերքից ու համազգեստից բացի, իրենց հետ մարտկոցներ և լիցքավորման սարքեր վերցնեն։

«Բայց բջջային հեռախոսներով պատերազմում չես հաղթի։ Ճակատում ավելի շատ փամփուշտներ, նռնակներ և արկեր են պետք»,- փիլիսոփայորեն նշեց Յուրան։

Նա զանգեց հարազատ Գյումրի ու հարցրեց, թե ինչ կարող են ուղարկել ճակատին օգնելու համար։ Զվարճալի զրույց ստացվեց. «Ասում ես` միայն երեք տոննա կարտոֆիլ և վարտիք։ Քանի՞ վարտիք։ Երկու հազա՞ր։ Հասկանալի է, դե ուշադիր լսիր։ Կարտոֆիլը կտանես մեր զինվորների ընտանիքներին, այստեղ մի ուղարկիր, իսկ վարտիքները շտապ ուղարկիր, շատ պետք են»։

 

 

Լրահոս
0