00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂՀ նախագահ. Սրբազան պայքարում հաղթանակն այլընտրանք չունի

© AADMAGПрезидент НКР Бако Саакян
Президент НКР Бако Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ հանձնվեցին պետական բարձր պարգևներ, երկրի նախագահը նշեց, որ Արցախի ժողովուրդը պատվով կհաղթահարի բոլոր փորձությունները` դառնալով ավելի ուժեղ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Պարգևատրման արարողության ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշեց, որ մայիսի 9-ի Եռատոնն ամենաթանկ ու նվիրական տոներից է, որը առանձնահատուկ կարևորություն ունի Արցախի և համայն հայության համար, հատկապես` այս օրերին:

Նախագահի խոսքով` Ադրբեջանը, ապրիլի սկզբին լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկելով, հերթական անգամ փորձեց պատերազմի միջոցով իրականացնել իր ահաբեկչական ու հանցավոր ծրագրերը Արցախի ժողովրդի և պետության դեմ:

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ. Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի, ԼՂՀ ճանաչման հարցն օրակարգային կդառնա
«Եվ միայն մեր Պաշտպանության բանակի հզորության և ուժի, մեր զինվորների անօրինակ սխրանքի և անկոտրում ոգու շնորհիվ հնարավոր եղավ արժանի հակահարված տալ սանձարձակ թշնամուն, որը կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ` պարտադրված եղավ խնդրել հրադադար»,- ընդգծեց Սահակյանը:

Նա նշեց, որ բոլորը հպարտ են երիտասարդ սերնդի համար, որը ծնվել ու մեծացել է հայկական երկու հանրապետությունների անկախության տարիներին և արժանիորեն շարունակում է իրենց հերոս պապերի ու հայրերի գործը՝ հայրենիքի համար ճակատագրական պահին կանգնելով նրա պաշտպանության դիրքերում:

«Հակառակորդի հիմնական հարվածն ընդունել են մեր այն երիտասարդ տղաները, ովքեր կանգնած են եղել առաջնագծում: Նրանց և նրանց օգնության հասած բազմաթիվ ազատամարտիկների և կամավորականների հերոսության ու խիզախության շնորհիվ հակառակորդը հետ շպրտվեց: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ»,- ասաց նախագահը:

Սահակյանը ցավով նշեց, այդ օրերին եղան նաև անդառնալի կորուստներ, մարտիրոսվեցին տասնյակ քաջ հայորդիներ, քաղաքացիական անձինք, որոնց անմահ անունները միշտ վառ կմնան բոլորի սրտերում:

«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց երբեք չենք հանդուրժի մեր պետության անվտանգության դեմ ուղղված որևէ փորձ և արժանի հակահարված կհասցնենք հակառակորդի բոլոր ոտնձգություններին»,- նշեց Սահակյանը:

Արցախի նախագահի խոսքով` ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայ ժողովուրդը ոտքի ելավ` ցուցաբերելով աննախադեպ միասնականություն, ծանր պահերին համախմբվելու բացառիկ ունակություն, վտանգի մեջ հայտնված հայրենակիցներին ըստ ամենայնի օգնելու անգնահատելի պատրաստակամություն: Արցախի շուրջ համախմբվեցին Հայաստանը և Սփյուռքը: Ողջ ժողովուրդը դարձավ մի բանակ, յուրաքանչյուրն իր պարտքը համարեց օգտակար լինել ընդհանուր գործին:

«Այս ճակատագրական օրերին մեզ հետ էին նաև տարբեր երկրների հասարակական, քաղաքական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մենք բարձր ենք գնահատում նրանց ազնիվ ու անաչառ աշխատանքը»,- ընդգծեց նախագահը:

МЧС Армении отправил гуманитарную помощь в Карабах - Sputnik Արմենիա
Մարդասիրական օգնության 2-րդ շարասյունը ՀՀ ԱԻՆ-ից ուղևորվեց Արցախ
Նա հատուկ կանգ առավ այն աշխատանքի վրա, որն այս թեժ օրերին իրականացրին պետական կառավարման օղակները. գործադիր՝ սկսած Նախագահականից, օրենսդիր, ուժային և բոլոր պետական մարմիններն աշխատել են մեծագույն լարվածությամբ և արել են հնարավորը` ծագած խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար՝ դրանով իսկ ցույց տալով ճգնաժամային իրավիճակներում աշխատելու պետական ինստիտուտների ունակությունը:

«Այսօր մենք ավելի լավ գիտենք, թե ինչ է մեզ հաջողվել և ինչ բացթողումներ են եղել: Անհրաժեշտ է կատարել մեծ աշխատանք բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ: Այստեղ ևս մենք պետք է աշխատենք միասին ու համախմբված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- կարծում է Սահակյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այս անգամ Արցախի ժողովուրդը և իշխանությունը պատվով կհաղթահարի բոլոր դժվարություններն ու փորձությունները` դառնալով ավելի ուժեղ և ամուր:

«Մենք պաշտպանում ենք մեր հայրենի հողը, մեր տունն ու ընտանիքը: Դա սրբազան պայքար է, որտեղ հաղթանակը այլընտրանք չունի: Մեր հերոսական ժողովուրդը դա ապացուցեց իր խիզախությամբ ու տոկունությամբ, արժանապատվորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ հանուն ազատ ու անկախ երկրում ապրելու իր իրավունքի»,- եզրափակեց ԼՂՀ նախագահը:

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար մի խումբ պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների և կամավորների հանձնվեցին պետական բարձր պարգևներ:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 

 

Լրահոս
0