00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկ Արցախ. Արտակ Բեգլարյանը մեկնաբանում է կոչի գաղափարը

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բեգլարյանի մտահղացմամբ` սա առիթ է` այցելել Արցախ, տեսնել հիասքանչ բնությունն ու տեսարժան վայրերը, միաժամանակ զարկ տալ տնտեսությանը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի-Sputnik, Գոհար Սարգսյան. Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է հայտարարել` լուսանկարվել Արցախի որևէ տեսարժան վայրի ֆոնին և տեղադրել համացանցում` այդպիսով իսկ կոչ անելով ընկերներին այցելել Արցախ ու այնտեղ անցկացնել արձակուրդը:

«Հիմա մի քիչ արդեն ժողովրդի հուզական վիճակը հանդարտվել է, ոմանք արդեն չեն մտածում Արցախին աջակցելու մասին, բայց այդ աջակցությունը չպետք է դրսևորվեր միայն մի քանի օրով, միայն էմոցիոնալ պոռթկումներով, այլ նաև հիմա առիթ է, որ մարդիկ ցույց տան, որ միասնական են ու Արցախի թիկունքին կանգնած իրենց գործողություններով ոչ միայն սոցցանցերում, այլ նաև հնարավորինս իրենց արձակուրդի մի մասը կազմակերպելով Արցախում»,- Sputnik Արմենիային ասաց Բեգլարյանը։

© Sputnik«Եկ Արցախ»
Общественый социальный флешмоб, призывающий  посетить Нагорный Карабах с хэштегом #ԵկԱրցախ - Sputnik Արմենիա
«Եկ Արցախ»

Նրա դիտարկմամբ` Հայաստանում շատերը մինչ օրս Արցախում չեն եղել։ Սա յուրահատուկ առիթ է` այցելել Արցախ, տեսնել հիասքանչ բնությունն ու տեսարժան վայրերը, միաժամանակ զարկ տալ տնտեսությանը։ Սա այն դեպքն է, երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ։

Вик Дарчинян - Sputnik Արմենիա
Վիկ Դարչինյանը հայերին կոչ արեց արձակուրդն անցկացնել Արցախում
«Հայտնի մարդկանց ներգրավելու գաղափարն ունենք, սա դեռ սկիզբն է, պետք է շարունակվի։ Հայտնի մարդկանց ընդգրկելու տեսանկյունից երևի արդեն երեկվանից սկսել ենք, օրինակ` Վիկ Դարչինյանը կոչ արեց այցելել Արցախ։ Չի բացառվում` մոտակա օրերին ավելի հայտնի մարդիկ էլ միանան այդ ակցիային ու անընդհատ սա պահելու ենք օրակարգում»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։

Նշենք, որ մի քանի ժամում Բեգլարյանի կոչին արձագանքել են հայտնի ու անհայտ մարդիկ։ Ալիքը շարունակվում է։

Լրահոս
0