10:10 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Սերգեյ Լավրով

Լավրով. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով

© Sputnik/ Григорий Сысоев
Արցախ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Պետդումայում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԱՊՀ– տարածքներում առկա հակամարտություններին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՊՀ տարածքում, ինչպես և ցանկացած այլ տարածաշրջանում հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական — դիվանագիտական ու այլ ոչ ռազմական միջոցներով,- շեշտել է Լավրովը։

Նրա խոսքով` դա վերաբերում է և՛ ներուկրաինական ճգնաժամին, և՛ Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի խնդիրներին:

«Կարևորը՝ պետք է հարգել կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, դրանց վերանայում թույլ չտալ: Վստահ ենք, որ բոլոր այդ ճգնաժամային իրավիճակները ավելի հեշտ կլիներ կարգավորել, եթե հաղթահարվեին համակարգային արատները համաեվրոպաական համագործակցության ոլորտում, վերացվեին պահպանվող բաժանարար գծերը»,- ասել է Լավրովը:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Գլխավոր թեմաներ