00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներկրվող թռչնամիսը դանդաղ գործող ռումբ է

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցКуриное мясо
Куриное мясо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂՀ կառավարության նիստում Արցախի գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը նշել էր, որ մասնավորապես այլ երկրներից ԼՂՀ շուկա ներմուծված հավի միսը ֆիզիկաքիմիական տեսանկյունից չի համապատասխանում սննդի անվտանգության համար սահմանված չափորոշիչներին։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. «Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Զարմանալի է, որ Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայությունը ներկրվող հավի շուկայում որևէ շեղում չի հայտնաբերում, այն դեպքում, երբ Արցախի և Հայաստանի շուկա նույն թռչնամիսն է բերվում, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում բուծվող հավերն արտահանվում են Արցախ, իսկ արցախյան հավերը հայտնվում են հայաստանյան սպառողի սեղանին։

Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը աններելի է համարում Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անտարբերությունը սպառողների առողջության նկատմամբ։ Ի վերջո նաև նրանց և նրանց հարազատների սեղանին են հայտնվում այն մթերքները, որոնք պիտանի չեն ուտելու համար, բայցևայնպես դա չի խանգարում, որ պաշտոնյաներն աչք փակեն տնտեսավարողների չարաշահումների վրա։

Լևոն Աճեմյանի տեղեկացմամբ՝ տեղական ներմուծողները Հայաստան են ներկրում այլ երկրների արտադրության ցածրորակ և էժանագին սննդամթերք, քանի որ համեմատաբար ցածր գին սահմանելով՝ կարողանում են սպառողական մեծ շուկա ապահովել իրենց արտադրանքի համար, ինչպես նաև Էժանագին արտադրանքի վրա որոշակի գումար ավելացնելով՝ գերշահույթներ ստանալ:

Հատկապես շատ վտանգավոր է, երբ սառեցված հավի միսը Երկար ժամանակ վաճառակետում մնալով՝ կրկնակի սառեցման է ենթարկվում. «Եթե հավի միսը երկար ժամանակ չի վաճառվում, այն վերամշակում են քացախով և այլ մանրէազերծող նյութերով նորից սառեցնում են և վաճառում իբրև առաջին թարմության մթերք։ Բայց մանրէազերծող նյութերն ի վիճակի չեն ամբողջովին ախտահանելու միսը, ուստի դրանում տարատեսակ հիվանդությունների հարուցիչներ են բազմանում։

Եվ եթե նման միսն օգտագործելուց հետո անմիջապես մարդը չի թունավորվում, ապա տարիների ընթացքում կարող են աղեստամոքսային կամ այլ համակարգի հիվանդություններ առաջանալ։ Պատահական չէ, որ տարատեսակ հիվանդացությունների թիվը աննախադեպ աճել է, դրա պատճառներից մեկն էլ անվերահսկելի և շուկայում հայտնված վտանգավոր սննդամթերքի օգտագործումն է»։

Լրահոս
0